Հայաստան
19.12.2019

Պատվաստվելուց սեռականությունը չի փոխվում fip.am

Պատվաստվելուց սեռականությունը չի փոխվում fip.am

 

«5-րդ ալիքի» դեկտեմբերի 16-ի «Հայլուր» հաղորդման ընթացքում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ պատվաստանյութերը կարող են փոխել երեխաների գենետիկան՝ նշելով, որ պատվաստանյութերում օգտագործվում են աբորտ արված պտղի քրոմոսոմներ։

«Եթե այդ պտուղը աղջկա է, իսկ դրանից ստացված պատվաստանյութը ներարկվում է տղայի, ապա նրա ԴՆԹ-ն փոխվում է, և տղայի մոտ աղջկական հակումներ են առաջանում»,- Խաչատրյանի խոսքն է մեջբերում հաղորդավարը։ Մարինա Խաչատրյանը ռեպորտաժում պնդում է, որ սա համաշխարհային խնդիր է, և ծնողները չգիտեն, թե «ինչ սեռի «ԴՆԿ» է պարունակում իրենց երեխային ներարկվող պատվաստանյութը»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են Մարինա Խաչատրյանի պնդումները համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պատվաստումը. պարզ լեզվով

Մարդու օրգանիզմ ներթափանցած հարուցիչին դիմադրում է իմունային համակարգը։ Նրա գլխավոր մարտիկները սպիտակ բջիջներն են՝ լեյկոցիտները, իրենց ողջ տեսակային բազմազանությամբ։ Հարուցիչը նկատելուն պես լեյկոցիտների «բանակը» միահամուռ ուժերով ոչնչացնում է դրան։ Այս անվերջ դիմակայության արդյունքում է, որ մարդը, թեև ամեն օր տասնյակ և հարյուրավոր անգամներ վարակվում է, սակայն չի հիվանդանում։ Իմունային համակարգը պահպանում է օրգանիզմը։ Սակայն որոշ դեպքերում հարուցիչը չափից դուրս «ագրեսիվ» և արագ է գործում, ինչին իմունային համակարգը հաճախ չի հասցնում բավարար ուժերով պատասխան տալ և վերացնել։

Պատվաստումն այդ հակառակորդի մանրամասն նկարագիրն է՝ դրա ուժերի կողմից կիրառվող մարտավարության մասին տեղեկատվությունը, որը տրվում է իմունային համակարգին։ Դա «գողի ֆոտոռոբոտն» է, որը բաժանվում է սպիտակ բջիջներին, որից հետո «հանցագործը» այլևս չի կարող գործել ծածուկ և արագ՝ օգտվելով անսպասելիության գործոնից և այլն։

Պատվաստման ժամանակ մարդուն ներարկում է նույն հարուցիչի շատ թուլացրած տեսակը կամ առհասարակ սպանված հարուցիչը, կամ հարուցիչի կողմից կրվող և իմունային պատասխան առաջացնող սպիտակուցը և այլն, որը ի վիճակի չէ առաջացնել հիվանդություն, բայց որի հետ պայքարելով իմունային համակարգը սովորում է ճանաչել վտանգը և չեզոքացնել այն։ Հերթական անգամ հանդիպելով նույն հակառակորդին՝ լեյկոցիտները հեշտ ոչնչացնում են այն։

Այսպիսով, պատվաստումը իմունային համակարգի «զորավարժություններն» են։

Պնդում համար 1 «Պատվաստանյութերում օգտագործվում են աբորտ արված պտղի քրոմոսոմները»

Պտղի չէ՝ պտուղների, քրոմոսոմները չէ՝ ամբողջական բջիջները։ Վիրուսների բազմացման համար անհրաժեշտ են բջիջներ: Որոշ վիրուսներ բազմանում են միայն մարդու օրգանիզմի բջիջներում և այլ միջավայրում ունակ չեն զարգանալ։ Սա հիմնականում վերաբերում է այն հարուցիչներին, որոնց մարդկությունը վաղուց է ծանոթ և որոնք չունեն այլ բնական օջախներ՝ կարմրախտ, ջրծաղիկ, հեպատիտ Ա և այլն: Որպեսզի այս վիրուսային ծագման հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստացվի, նախ պետք է աճեցնել վիրուսը, այնուհետև սպանել/թուլացնել այն, հասցնել անվնաս վիճակի, որից հետո ստացված արդյունքի հիման վրա արտադրել պատվաստանյութ։ Բայց վիրուսը աճեցնելու համար պետք են բջիջներ (մարդու, հավի սաղմի և այլն)։

Ինչո՞ւ էմբրիոնի բջիջներ։ Կա երեք պատճառ։ Առաջինը և ամենակարևորը՝ էմբրիոնի դիպլոիդ (ոչ սեռական) բջիջները կիսվել են շատ քիչ անգամներ, այսինքն՝ հնարավորինս քիչ մուտացիաների են ենթարկվել։ Երկրորդը՝ կոնկրետ այսօր աշխարհում պատվաստանյութ պատրաստելու համար կիրառվող 2 էմբրիոնները բացարձակ առողջ են: Երրորդը՝ նույն բջիջային հումքից նույն ստանդարտներով կատարվող արտադրական պրոցեսը միշտ բերում է նույն, կոնկրետ քիմիակենսաբանական պարամետրեր ունեցող պատվաստանյութի ստեղծմանը, իսկ հումքի փոփոխությունը կարող է խաթարել բալանսը։

Այսպիսով, օգտագործվում են բջիջները, այլ ոչ թե առանձին քրոմոսոմները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին
20:00
Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին
Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով
19:49
Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով
Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ
19:30
Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ
Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա
19:17
Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա
Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի
19:05
Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի
Իրանի նախագահը կայցելի Կատար
18:52
Իրանի նախագահը կայցելի Կատար
44-օրյա պատերազմի սցենարը Հայաստանում չի գրվել․ Փաշինյան
18:42
44-օրյա պատերազմի սցենարը Հայաստանում չի գրվել․ Փաշինյան
Կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի. Զախարովա
18:39
Կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի. Զախարովա
Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն. Մոհհամադ Ռեզա Արեֆ
18:27
Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն. Մոհհամադ Ռեզա Արեֆ
ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը
18:22
ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը
Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները
18:09
Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները
Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ
17:57
Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ
Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան
17:52
Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան
Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը
17:47
Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը
Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ  նվիրակին
17:33
Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակին