Categories: Հայաստան

Նախագահը Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները:

Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների հետ: Նրանք պատմել են իրենց ուսման, նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին: Տիկին Էլմիրա Կարապետյանը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս երեխաների կրթությանը և ամեն ինչ անում է, որպեսզի սոցիալական խնդիրները չխոչընդոտեն երեխաների կրթություն ստանալուն: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ իրենց չմոռանալու և այցելելու համար։

«Ես եմ ձեզ շնորհակալ, որ այսպիսի հոյակապ երեխաներ ունեք: Ամեն երեխա Աստծո պարգև է: Վստահ եմ, որ կանցնեն տարիներ և այս երեխաներից յուրաքանչյուրը ոտքի է կանգնելու, արդյունքում՝ ավելի մեծ ընտանիք եք ունենալու, որն ուրախությամբ է լցվելու, -ասել է նախագահը: –Մաղթում եմ, որ երեխաները նախ և առաջ լինեն առողջ, լավ սովորեն: Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունն ամեն տարի պետք է բարձրանա»:

Նա շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ և ընտանիքի երեխաներին հաջորդ տարի հրավիրել նախագահի նստավայր՝ միասին Ամանորը նշելու:

Նախագահի աշխատակազմի կողմից ընտանիքին նվերներ են փոխանցվել, ինչպես նաև հանձնվել են այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապից:

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

5 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

5 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

5 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

5 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

5 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

6 hours ago