Categories: Հայաստան

Վարսավիրին ծեծել տալու՝ իրեն վերագրվող լուրի համար մարզպետը դատարանում պահանջելու է հերքում

 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զրպարտություն է որակում տարածված այն լուրերը, թե իբր ինքը ծեծել է տվել իր վարսահարդարին, մարզպետը պատրաստվում է դատարանում լուրը տարածած լրատվամիջոցից պահանջել հերքում և դրամական փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սարգսյանն այս մասին ասաց իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«Այդ գործը չի փակվել,նախաքաննություն է եղել, նյութերը մերժվել են` հանցակազմի բացակայության պատճառով: Երբ ես տեղեկացել  եմ այդ մասին, իմ «Ֆեյսբուք»-ի էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այս դեպքի վրա, որպեսզի լինի անաչառ քննություն: Այսօր արդեն դատարան հայց ենք ներկայացրել այն լրատվականի նկատմամբ, որտեղից տարածվել է ապատեղեկատվությունը, և զրպարտության համար նրանցից փոխհատուցում ենք պահանջելու, նաև լինելու է հերքման պահանջ»,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ հերքման պահանջ ներկայացրել էին, սակայն լրատվամիջոցը չէր տեղադրել:
Սարգսյանը նշեց, որ կպահանջեն  նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով գումար:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն արտահերթ չսպասարկելու համար ծեծել է տվել իր վարսահարդարին:

editors

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

5 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

6 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

6 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

7 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

8 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

8 hours ago