Լրահոս 24/7

Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է ավագանիում Վարդան Ղուկասյանին սատարելու մասին

Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածուին։

«Մայր Հայաստան» դաշիքը, որ գլխավորում է Կարեն Սիմոնյանը հայտնել է, թե պատրաստ է «իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին», և նույնը կոչ արել ընդդիմադիր մյուս ուժերին։ «Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է այդ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Իմ հզոր համայնք» դաշինքը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին»:

Նշենք, որ ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առաջին տեղում իշխող ՔՊ-ն է, իսկ ընդդիմադիր ուժերի մեջ առաջատարը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է, որը գլխավորում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ըստ նախնական արդյունքների, Գյումրիի ավագանիում տեղ կունենա նաև Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաք» դաշինքը, որը երրորդ հորիզոնականում է։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago