Գործընկերային նյութեր
02.04.2025

Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը

Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը

Ս.թ. մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը:


Fastex-ի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» տեղեկատվական հանդիպումների շարքը եզրափակվել է Ծաղկաձորի 88 Hotel Armenia-ում: Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաև մարզերի ուսանողներին: 7 ԲՈւՀ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ այցերից հետո ընտրված ակտիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ամփոփիչ համաժողովին:

«Ապագայի տնտեսությունը» համաժողովի ղեկավար Մերի Բադալյանը նշել է. «Մեր համագործակցությունը տեղի է ունենում, որովհետև հայաստանյան իրականության մեջ գոյություն ունի Ֆասթեքս էկոհամակարգ, որն այսօր կանգնած է երիտասարդության՝ մասնավորապես ուսանողների կողքին։

Պատրաստակամ է կրթական ծրագրերում ներդրվելու և շարունակական համագործակցության համար, ինչը նպաստելու է Web3 տեխնոլոգիաների զարգացման, բլոկչեյն տեխնոլոգիաների ճանաչելիության բարձրացմանը ՀՀ-ում։ Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, աշխարհը զարգանում է, և մեր գործընկերը հնարավորություն է տալիս Ֆասթեքս էկոհամարգի միջոցով համաքայլ քայլել»:

Համաժողովի համակարգող Հովիկ Գրիգորյանն ընդգծել է. «Եթե մենք ուզում ենք կառուցել լավ պետություն, ամուր պետություն, պետք է մեր տնտեսությունը ուժեղ լինի: Տնտեսության լոկոմոտիվը հենց մասնագետներն են, որոնք ոլորտներով կարող են առաջ տանել: Էս թեման, ֆիտեխ լուծումները, նույն էլեկտրոնային փողը, Web3 համակարգը լրիվ ապագայի մասին է խոսում»:

1022 ուսանողից 10-ը ներկայացրել են իրենց գիտական զեկույցներն ու պատասխանել ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի կազմում էին համալսարանների և Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչները, որոնք ելույթների ավարտից հետո հայտարարվել են երեք հաջողակների անունները:

Հետազոտական աշխատանքներից լավագույնն է համարվել ՀՊՏՀ Գյուրմու մասնաճյուղի ուսանող Մհեր Ավագյանի զեկույցը: Թվային մարքետինգի 3-րդ կուրսի ուսանողը Ֆասթեքսի կողմից պարգևատրվել է 300 FTN-ին համարժեք դրամով:

«Տեսել էի նախորդ սամիթը, որը եղել էր հոկտեմբեր ամսին: Հետաքրրված էի, սպասում էի, թե երբ են մարզի ուսանողները ունենալու հնարավորություն մասնակցելու սամիթին նույնպես: Երբ իմացա, որ կա տեղեկատվական հանդիպում մեր համալսարանում, մասնակցեցի, շահեցի Ծաղկաձոր գալու հնարավորություն և այստեղ էլ ներկայացրեցի «Թվային ինքնությունը՝ որպես տնտեսության զարգացման գործիք»: Ժյուրիի որոշմամբ գրավեցի առաջին տեղը»:

«Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, նաև մեր տնտեսության համար, որովհետև այսօրվա ուսանողը վաղը պետք է դառնա ձեռներեց, աշխատող, ու ինքն է որոշելու, թե վաղը այս երկիրը ինչ արդյունքների է հասնելու: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին», – ասել է Մհերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև AKNEYE մրցույթ: AKNEYE նախագծի համակարգող Գրիշա Ավագյանն ուսանողներին ներկայացրել է մրցույթի գաղափարն ու պայմանները: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստացել են Aknuloonk-ներ ու հնարավորություն ունեցել անհատապես ստեղծագործել դրանց վրա:

Գլխավոր մրցանակին է արժանացել Ռուզաննա Հովհաննիսյանը. նա կստեղծագործի AKNEYE քանդակի վրա: Բոլոր մասնակիցների աշխատանքները կվերածվեն NFT-ի և կներկայացվեն ftNFT ֆիջիթալ սփեյսում: Ֆասթեքսը կարևորում է նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների զարգացման համար Հայաստանում իրականացվող նմանատիպ իրադարձությունները։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ու փորձագետներին համատեղել իրենց ջանքերն ապագա տնտեսության ձևավորման գործում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է