Categories: Հայաստան

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ:

Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությունն առավել սերտացնելուն և այն ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձևաչափը կնպաստի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաև խմբակցության աշխատանքներին և օրենսդրական գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6֊րդ փառատոնի, ինչպես նաև մեր երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow)  նախաձեռնության մասին: Նախագահը կարևորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։

editors

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

13 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

13 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

14 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

14 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

15 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

15 hours ago