Լրահոս 24/7

Մակրոնը ԵՄ ընկերություններին կոչ է արել սառեցնել ներդրումներն ԱՄՆ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ գործարարները դադարեցնեն ներդրումներն Ամերիկայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի։

«Կարևոր է, որ ապագա ներդրումները, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարված ներդրումները, որոշ ժամանակով դադարեցվեն, մինչև մենք հստակեցնենք իրավիճակը Միացյալ Նահանգների հետ»,- ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում՝ տուժած ոլորտների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը «հավաքական համերաշխության» կոչ է արել:

Այս ամսվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ֆրանսիական բեռնափոխադրող հսկա CMA CGM-ը մտադիր է 20 միլիարդ եվրո ներդնել ԱՄՆ-ում: Միևնույն ժամանակ, հունվարին շքեղ ապրանքների հսկա LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն ասել էր, որ քննարկում է ԱՄՆ-ում ներդրումների ավելացման հնարավորությունը, և բարձր էր գնահատել Թրամփի տնտեսական քաղաքականությունը:

Չորեքշաբթի Թրամփի վարչակազմը ԵՄ-ի համար 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանել դեպի ԱՄՆ ամբողջ արտահանման համար, ինչը Մակրոնն անվանել է «դաժան և անհիմն որոշում»:

Նա հայտարարել է, որ Թրամփի մաքսատուրքերը հաստատում են Ֆրանսիայի իրավացիությունը՝ պնդելով, որ խստացվի առևտրային քաղաքականությունը, և ուժեղացվեն առևտրային պաշտպանության միջոցները:

Բացի պատասխան մաքսատուրքերից, ըստ Մակրոնի, Բրյուսելը պետք է դիտարկի ԵՄ-ի այսպես կոչված հակահարկադրանքի գործիքը ԱՄՆ-ի դեմ, նաև միջոցներ ձեռնարկի ամերիկյան խոշոր տեխնոլոգիաներին հարվածելու համար:«Ոչինչ բացառված չէ, բոլոր գործիքները սեղանին են»,- ասել է Մակրոնը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին. Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…

34 minutes ago

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի «կարմիրը եւ կապույտը»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…

37 minutes ago

Բաքվի «նախապայմանների» ռուսաստանյան ծագումնաբանությունը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…

44 minutes ago

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

15 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

16 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

17 hours ago