Categories: Հայաստան

Քրեական հետախույզները ԱՎՎ ծառայողի բնակարանում հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերել

 

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» և «լիրիկա» գրառմամբ։ Ոստիկանության աշխատակցի մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել է հոգեներգործուն 4 դեղապատիճ։

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբերը Գյումրիում ապրող մի տղամարդու անձամբ վաճառել է քրոջ դեղատնում։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

11 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

11 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

11 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

11 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

12 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

12 hours ago