Դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնեց, որ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ հայաստանցիների 72.2%-ը բավարարված է իր կյանքով:
«Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով» հարցին «Լիովին բավարարված եմ» պատասխանն է տվել հարցվածների 20.7%-ը, 51.5%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված է, իսկ 10.5%-ն էլ նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ»,- նշեց Նավասարդյանը: Հարցումներին մասնակցել է 1 517 քաղաքացի: