Լրահոս 24/7
14.04.2025

ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը չի կարող կառուցվել ՌԴ-ի նկատմամբ «շահավետ պայմանների» հույսով

ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը չի կարող կառուցվել ՌԴ-ի նկատմամբ «շահավետ պայմանների» հույսով

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է.

Ցանկացած տնտեսություն, որքան էլ թվերը տպավորիչ լինեն, կանգնում է հարցի առաջ՝ արդյո՞ք այդ թվերը ծառայում են պետության ինքնիշխանությանը, թե՞ վերածվել են արտաքին կախվածության համակարգի գործառնական արտացոլման։ Եվ հենց այդտեղ է դրվում որակական սահմանը տնտեսական փոխգործակցության և տնտեսական գերակայության միջև։ Սամվել Կարապետյանի կողմից հրապարակված տվյալները ցույց չեն տալիս Հայաստանի տնտեսական կայունությունը, այլ բացահայտում են՝ որքան խոցելի է մեր տնտեսությունը Ռուսաստանի նկատմամբ։

Արտահանման 70-80%-ի կորուստ կանխատեսելը ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ենթադրում է ընդունել, որ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը կառուցվել է առանց դիվերսիֆիկացիայի և ռազմավարական հաշվեկշռի։ Դա խոսում է ոչ թե ԵԱՏՄ-ի արդյունավետության, այլ Հայաստանի արտաքին քաղաքական մտածողության ճգնաժամի մասին անցած տարիներին։ Իսկ եթե այդ պատկերն արձանագրում է ճշմարտությունը, ապա հենց այդ նույն պատճառով է պետք քայլ անել դեպի ազատ, մրցակցային ու ինստիտուցիոնալ վերահսկելի տնտեսական մոդել՝ ԵՄ շրջանակում։

Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չի կարող կառուցվել Ռուսաստանի նկատմամբ «շահավետ պայմանների» հույսով, քանի որ այդ պայմանները միշտ եղել են քաղաքական լծակ, ոչ թե փոխշահավետ պայմանավորվածություն։ Հայաստանի համար կենսական է այլընտրանքային մատակարարման ուղիների զարգացումը, էներգետիկ անկախության ընդլայնումը և այդ նպատակով՝ համագործակցությունը ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի և այլ գործընկերների հետ։ Որևէ պետություն իր սուվերենությունն ու ապագան չի կարող դնել մեկ երկրի ձեռքում՝ անկախ այդ երկրի անունից։

Բացի տնտեսականից, անվտանգության բաղադրիչը ևս չի կարելի զատել այս քննարկումից։ Պատմական փորձն արդեն բավարար է՝ տեսնելու, որ Ռուսաստանի հետ «դաշնակցային» հարաբերությունները երբեք չեն վերածվել Հայաստանի անվտանգության իրական երաշխիքի։ Անընդհատ պասիվ դիտորդ լինելու դիրքից Մոսկվան գործնականում թուլացրել է Հայաստանի պաշտպանունակությունը՝ միաժամանակ զինելով Ադրբեջանին և պահպանելով վերահսկողությունը մեր կենսական ենթակառուցվածքների վրա։ Այսօր արդեն պարզ է՝ անվտանգությունը առանց տնտեսական ինքնիշխանության, և տնտեսական զարգացումը առանց անվտանգային հենքի՝ կեղծ օրակարգ են։

ԵՄ-ի հետ համագործակցությունը փոխարինելի չէ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ, որովհետև ԵՄ-ն առաջարկում է ինստիտուցիոնալ հենք, թափանցիկություն, կանխատեսելիություն ու քաղաքական իրավունքների ու ազատությունների մի ամբողջ համակարգ։ Իսկ ԵԱՏՄ-ն՝ քաղաքական հովանավորչության, անօրինական ճնշումների ու պայմանավորված սակագների մեխանիզմ է, որն արդեն ապացուցել է իր ձախողումը որպես ինտեգրացիոն հարթակ։

Հատկանշական է, որ Հայաստանում տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունեցող տնտեսական խոշոր խաղացողները երբեք շահագրգռված չեն եղել ազատ, մրցակցային տնտեսությամբ։ ԵՄ-ն այդ հնարավորությունն է առաջարկում՝ կառուցել պետություն, որտեղ շուկան բաց է, խաղի կանոնները հստակ են, իսկ բիզնեսը՝ ազնիվ։ Եթե որոշ մարդիկ վախենում են այդ հեռանկարից, ապա հարցը Հայաստանի ապագայի մասին չէ, այլ՝ սեփական հարմարավետ դիրքերի կորստի։

ԵՄ անդամակցության գործընթացը փորձարկում չէ։ Դա ինքնիշխանության վերականգնման, միջազգային արժանապատվության և պաշտպանվածության ուղի է։ Այդ ուղին չի պահանջում սին պաթոս, այլ՝ խիզախություն՝ ընդունելու, որ պետք է ավարտել կախվածությունների ու թելադրված քաղաքականության շրջափուլը։

Հայաստանի հանրությունը արժանի է ապագա ունենալ ոչ թե մենաշնորհի և հովանավորչության հաշվին, այլ ազատության, իրավունքի, տնտեսական ինքնաբավության և անվտանգային իրական երաշխիքների։ ԵՄ անդամակցության ուղին հենց դա է։ Իսկ այս ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետեւանքներն են, այլ այն ուժերը, որոնք դեռ փորձում են Հայաստանով վերարտադրել կախվածության, խոցելիության ու ռազմավարական անորոշության մոդելը՝ որպես տնտեսական «կայունության» պատրանք։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է