Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր

Ֆասթ Բանկը ս․թ․ ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։

SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝ «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով։ Մասնակիցները խոսել են ամպային հարթակների, թվային ակտիվների, տվյալների բազաների, արհեստական բանականության և ոլորտի միտումների մասին։

Քննարկման մասնակիցներից ArenaVS-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, DeGameFi-ի հիմնադիր Միխեիլ Դիդեբուլիձեն կարծիք է հայտնել, որ առաջիկայում մարդիկ ֆիատ արժույթից ամբողջությամբ անցում կկատարեն կայուն թվային արժույթների․ «Կարծում եմ՝ իսկապես կապիտալի մեծ հոսք կա։ Նույնիսկ շատ ընկերություններ կան, որոնք փորձում են թոքենիզացնել իրենց ակտիվները, ֆինանսական հաստատություններ գնալու փոխարեն նրանք կարող են նաև քրաուդ ֆոնդերի միջոցով ավելի ցածր տոկոսադրույքներով գումարներ ներգրավել», – ասել է Միխեիլ Դիդեբուլիձեն։

Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կանխատեսել է, որ արհեստական բանականությունը, բլոկչեյն ու թվային ակտիվների համադրությունը մեծ ազդեցություն են թողնելու ֆինանսական ոլորտի վրա։ Խոսվել է նաև այդ տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների գաղտնիության և ապահովության մասին։ Amazon Web Services-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Իննա Օժոգինան հավաստիացրել է, որ ամպային հարթակներն այդ առումով ապահով են, և նրանք նույնիսկ արդեն համագործակցություն ունեն բանկերի հետ։

Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործել նաև մարդասիրական ոլորտ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն պատմել է, որ Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ խնդրել է իրենց օգտագործել էլեկտրոնային դրամապանակ․ «Մենք սկսեցինք կարիքավորներին փոխանցել գումար միայն սննդի համար, նրանք չեն կարող գնալ և այդ գումարը կանխիկացնել։ Հիմա նախագծում ենք բոլոր սոցիալական նպաստները, դեղամիջոցների գումարը, առողջապահության ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցել հենց այդ միջոցով։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում, մենք դեռևս բլոկչեյն չենք հասկանում, բայց վստահ եմ, որ ժամանակին դա էլ կներգրավենք», – ասել է Նաննա Սկաուն։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի տաղավարում ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի, ինչպես նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

 Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…

4 minutes ago

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…

24 minutes ago

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ աջակցում են խաղաղությանը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։ «Շնորհակալություն եմ…

40 minutes ago

Չինաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից

Չինաստանը հունվարի 1-ին ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ հրաժարվելով գնել նույնիսկ նվազագույն պայմանագրային ծավալները…

53 minutes ago

Ով կհամարվի անհետ կորած Հայաստանում․ Գալյան

Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը,…

1 hour ago

87 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից. Հայկ Սարգսյան

87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…

1 hour ago