Լրահոս 24/7
16.04.2025

Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞

Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լրագրողներին ասել է, որ նախապատրաստվում է Թրամփ-Էրդողան հանդիպում: Նա չի բացառել, որ ԱՄՆ նախագահը կայցելի Անկարա, միաժամանակ ասել է, որ հնարավոր է՝ հանդիպումը կայանա Սպիտակ տանը: Այս համատեքստում իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականին դիվանագիտական աղբյուներից հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը Երուսաղեմին ծանուցել է, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Սիրիայի արեւելքում «զորքերի վերատեղաբաշխում կիրականացնի»:

Խոսքն ամերիկյան շուրջ երկու հազարանոց զորախմբի մասին է, որ տեղաբաշխված է Սիրիայի անդրեփրատյան տարածքներում եւ վերահսկում է ռազմավարական նշանակության մի քանի օբյեկտներ:

Ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայի այդ շրջանում փաստացի գործող քրդական ինքնավարության երաշխավորն է: Մինչեւ վերջերս այդ խնդիրը թուրք-ամերիյան բանակցությունների առարկա էր:

Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո Թուրքիան որոշակիորեն մեղմել է հակաքրդական ռազմագործողություն սկսելու հռետորաբանությունը: Դրա փոխարեն ամերիկյան զորախմբի հեռանալու հարցը լրջորեն անհանգստացնում է Իսրայելին: Երուսաղեմում համարում են, որ դա Թուրքիային հնարավորություն կտա հաստատվել սիրիական նոր տարածքներում:

«Եդիոտ ախրոնոտի» ռազմական մեկնաբանի գնահատմամբ՝ Թուրքիան «մտադիր իր ռազմական ներկայությունը տարածել մինչեւ Գոլանի բարձունքներ, ինչպես նաեւ՝ Դամասկոսից հարավ ընկած տարածքներում, որպեսզի սահմանափակի իսրայելական բանակի գործողությունների դաշտը»:

Թուրքիան եւ Իսրայելն, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Բաքվում «տեխնիկական բանակցություններ են վարել»: Առայժմ տեղեկություն չկա, թե դրանք երբ եւ որտեղ կշարունակվեն: Բանակցություններին իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ կողմերը նույնիսկ համաձայնության չեն եկել կապի «թեժ գիծ» ստեղծելու հարցում:

Ըստ երեւույթին, Սիրիայի արեւելքում ամերիկյան զորախմբի «վերատեղաբաշխման» մասին լուրերը մոտ են իրականությանը: Վաշինգտոնը, հավանաբար, նման որոշման է եկել Թրամփ-Էրդողան բանակցությունների նախապատրաստման շրջանակներում:

Նման ենթադրության համար կարելի է հիմք ընդունել «Անադոլու» գործակալության տեղեկությունը, ըստ որի ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո Սիրիայի հարցով հատուկ հայտարարություն է տարածել: Նա ասել է, որ Թուրքիան կանգնած է Սիրիայի ժողովրդի եւ կառավարության կողքին, եւ «ովքեր փորձեն խաթարել այդ երկրի միասնությունը, թուրքական կոշտ ուժին կհանդիպեն Դամասկոսի մատույցներում»:

Էրդողանը եւս մեկ անգամ կրկնել է, որ Թուրքիան ձգտում է բոլոր հարցերը կարգավորել խաղաղ-բանակցային ճանապարհով:

«Որոշ գործիչներ, փոխանակ փորձության ենթարկեն Թուրքիայի համբերությունը, կարող են օգտվել նրա հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Այս ակնարկի հասցեատերն, անկասկած, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է, ում, ի դեպ, Էրդողանը դարձյալ ոչ ուղղակի անվանել է ոչ թե «պետության առաջնորդ, այլ՝ խմբավորման ղեկավար»: Անցյալ շաբաթ Էրդողանն իրեն թույլ է տվել տարածաշրջանում հրեաներին «եկվոր» անվանել եւ հիշեցնել, որ նրանց «ապաստան է տվել Օսմանյան կայսրությունը»: Թուրքիայի նախագահը ոչ միայն փորձառու, այլեւ չափազանց «փափկամարմին» քաղաքական գործիչ է եւ կարողանում է անհրաժեշտ պահին համապատասխան բառապաշար եւ նույնիսկ ոճային նրբերանգներ ընտրել:

Իսրայելի եւ վարչապետ Նաթանյահուի հասցեին նրա ենթատեքստային որակումներն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են Նաթանյահուի վաշինգտոնյան այցից տեղեկացվածությամբ: Նույնիսկ իսրայելական աղբյուրներն են նշում, որ «Բիբին ոչ մի սկզբունքային հարցում Թրամփին չի կարողացել համոզել»:

Բացառված չէ, որ մերձավորարեւելյան «կաթսայի երկու գլուխների» հարցը կարգավորելու համար ԱՄՆ նախագահը ձգտում է հասնել մի իրավիճակի, երբ իր միջնորդությունը պահանջված կլինի թե Էրդողանից, թե Նաթանյահուից: Բայց Էրդողանը կարող է ավելի ոգեւերվել եւ մի պահի «սեղանը շուռ տալ»: Մոտակա օրերին ծրագրված է նրա Դամասկոս այցը: Չափազանց ուշագրավ է, որ այդ ֆոնին կայացել է Ադրբեջանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Հնարավո՞ր է, որ Դամասկոս «հրավիրվի» նաեւ Իլհամ Ալիեւը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է