Լրահոս 24/7
18.04.2025

«Բոլոր արցախցիները կոռուպցիոներ են»

«Բոլոր արցախցիները կոռուպցիոներ են»

Արցախի ներկայացուցչության մոտ մի քանի տասնյակ բռնատեղահանվածներ սպասում են, որ Սամվել Շահրամանյանը «հայտնվի» եւ պատասխանի մի հարցի. «Կարո՞ղ է լուծել հարյուր քսան հազար մարդու սոցիալական ապահովության հարցը, բացահայտել, թե ինչպես է յուրացվել 467 միլիոն դոլարը»: Իրակա՞ն է այդ թիվը, թե՞՝ ոչ, այլ հարց է: Նման հայտարարություն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանն է արել, ինքն էլ պետք է հիմնավորի կամ «սուտ մատնության համար» ենթարկվի պատասխանատվության:

Բայց Սամվել Շահրամանյանը «չի հայտնվում», ինչպես բանաստեղծը կասեր՝ «գոց են նրա ապարանքի դարպասները», ոստիկանությունն էլ տեղում է, որպեսզի «խելագարված ամբողխները հանկարծ չգրոհեն» Արցախի պետական խորհրդանիշ հանդիսացող շենքը: Ճիշտ ժամանակին եւ իր տեղում է նաեւ «պատասխանատու» մամուլը եւ Արթուր Օսիպյանին հարցնում է. «Իսկ ի՞նչ կասեք այն արցախցիների մասին, որ փոխառություններ են ստացել, բայց չեն վերադարձրել»:

Նման նենգամտություն կարող էին մոգոնել միայն Արցախի քաղէլիտայի ներկայացուցիչները, հատկապես նրանք, որ «խանձարուրից» ԱԱԾ-ում են եղել, տարբեր տարիների պաշտոններ են զբաղեցրել, ղեկավարել այդ կառույցը, զբաղեցրել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Մի խոսքով՝ «չեկիստական կոփվածք ստացածները»:

Ի՞նչ կապ ունի բնակարանի վերանորոգման համար ստացած հինգ միլիոն փոխառությունը համակարգային կոռուպցիայի հետ: Արցախում մարդիկ հինգ-տասը միլիոն դրամի վարկ են ստացել, որպեսզի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվեն կամ վարսահարդարի սրահ բացեն: Նրանք կորցրել են ունեցածը: «Պաատսխանատու» մամուլի ներկայացմամբ՝ «բոլոր արցախցիները կոռուպցիոներ են, ուստի այդ թեմայի քննարկումը բումերանգի էֆեկտ կունենա»: Ընդ որում, այդ քարոզչությունը մի քանի օր է՝ ծավալվել է սոցիալական ցանցերում: Մեկը մյուսին սպառնում է, թե կհրապարակի նրա «ստացած գումարի չափը», երրորդը հակադարձում է, որ «բոլորն են իշխանությունից փող ստացել»: Որ «քաղաքական գործչի» անվան տակ դրամաշորթներ եղել եւ կա՝ փաստ է՞։ Բայց դա ի՞նչ կապ ունի համակարգային կոռուպցիայի հետ: Խոսքը մոտ կես միլիարդ դոլար յուրացնելու մասին է: Եւ մարդիկ Սամվել Շահրամանյանից ընդամենը պահանջում կամ նրան խնդրում են, որ Հայաստանի գլխավոր դատախազությանը ներկայացրած իր «հաղորդմանը» հետամուտ լինի, որպեսզի յուրացումները բացահայտվեն, մեղավորներն ստանան օրենքով նախատեսված պատիժը:

Սա քաղաքակա՞ն ակցիա է: Իհարկե: Մարդիկ պարզ հայտարարում են, որ եթե Սամվել Շահրամանյանն իրենց խնդիրները չի լուծում, ապա պետք է տեղը զիջի: Ըստ երեւույթին, այս պահանջը չեզոքացնելու համար է, որ Արցախի Ազգային ժողովը «սահմանադրական փոփոխություններ» է նախապատրաստել: Մի օր կլսենք, որ ԱԺ-ն դրանք ընդունել է, Սամվել Շահրամանյանն ստորագրել է համապատասխան օրենք, որ երաշխավորում է նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների երկարաձգում:

Բայց դրանից ինչ-որ բան փոխվելու՞ է: Իհարկե՝ ոչ: Բռնատեղահնաված հարյուր քսան հազար մարդ մնալու է Հայաստանի կառավարության «բարի կամքի» հույսին, արցախյան քաղէլիտան եւ օլիգարխիան շարունակելու է ապրել «կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի» սկզբունքով: Հանրային ընկալման մեջ ծանր նստվածք է տալու «պատասխանատու մամուլի» շրջառած թեզը, որ «բոլոր արցախցիները կոռուպցիոներ են»:

Եւ եթե մինչեւ վերջերս Հայաստանի հանրությունը բացասաբար էր տրամադրված արցախցի մի քանի նախկին պաշտոնյայի, օլիգարխի դեմ, ապա այսուհետեւ Արցախից բռնատեղահանված բոլոր մարդիկ ընկալվելու են որպես «մեծ հարստության տեր, որ եկել, հայաստանցու բերանից կտրում է նրա բաժին հացը»:

Ամիսներ շարունակ իբր թե «արցախատյացության դեմ պայքարող» շրջանակներն, այսպիսով, ամենաարցախատյաց քարոզչություն են ներդնում: Ընդ որում՝ շատ առարկայական, որովհետեւ հանրության մի զգալի մասը «մտածում է ստամոքսով», բավական է ներշնչել, որ Արցախից բռնատեղահանված բոլոր մարդիկ Հայաստան են մտել «ոսկու քսակներով, բայց թաքցնում են, որպեսզի սոցիալական աջակցություն ստանան», որպեսզի միջին-վիճակագրական քաղաքացին վերածվի մոլեռանդ արցախատյացի: Այս քարոզչությունն ի՞նչ նպատակ է հետախնդում՝ հասկանալի է: Արտառոց է, որ իշխանության որոշ ներկայացուցիչների եւ «պատասխանատու մամուլի» ակնհայտ հովանավորների խոսույթը գրեթե նույնական է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է