Լրահոս 24/7

Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարի խախտման համար

Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի հրադադարի ժամկետը լրանալուց հետո՝ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը, վերսկսել է Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ ավիահարվածները: Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել սննդի գործարանում, վնասվել են ենթակառուցվածքները, իսկ Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են բարձրահարկ շենքին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ըստ հաղորդագրությունների՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Խերսոնին, Նիկոլաևին և Չերկասիին: Մինչ այդ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին երկրի հարավային շրջաններին հրթիռային սպառնալիքի մասին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցին հղում անելով՝ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ 30-ժամյա հրադադարի ընթացքում ռուսական զորքերը 67 հարձակում են իրականացրել տարբեր ուղղություններով, որոնցից ամենաշատը՝ Պոկրովսկում։ Զելենսկին նշել է, որ գրանցվել է 1355 հարձակում՝ ծանր սպառազինությամբ և ԱԹՍ-ներով:

Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին հայտարարել է նաև ռուսական կողմը: Մոսկվայի հսկողության տակ գտնվող Խերսոնի նահանգապետն ուկրաինական բանակին մեղադրել է անօդաչու թռչող սարքերով հարձակումների և ականանետային հարվածների համար:

Վոլոդիմիր Զելենսկու առաջարկին՝ զինադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը մտադիր չէ երկարաձգել Զատկի հրադադարը, որը կավարտվի ապրիլի 20-ի կեսգիշերին:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

8 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

30 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

43 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

54 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago