Աշխարհ
13.05.2025

Կաննը արգելում է կարմիր գորգի վրա մերկությունը ընդգծող հագուստը

Կաննը արգելում է կարմիր գորգի վրա մերկությունը ընդգծող հագուստը

Կաննի կինոփառատոնում նոր կանոններ կսահմանվեն․ կներդրվի «dress code»։ Փառատոնում կարգելվի ներկայանալ չափազանց բաց հագուստով, կիսամերկ կամ մերկությունն ընդգծող զգեստներով։

Թեև նախկինում մերկությունը պաշտոնապես թույլատրված չէր, Կաննը 78-րդ փառատոնի նախօրեին թարմացրել է հագուստի քաղաքականությունը՝ նշելով. «Մերկությունն արգելված է կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի ցանկացած այլ տարածքում»։

Չնայած այսպիսի արգելքները սովորական են պակաս շքեղ վայրերում, այս փոփոխությունը մեծ արձագանք գտավ, մասնավորապես, վերջին շրջանում տարածում գտած թափանցիկ և «մերկ զգեստների» պատճառով, ինչպիսին էր Բիանկա Սենսորիի կերպարը Գրեմմիի ժամանակ։

Լրագրողների հարցին ի պատասխան, Կաննի ներկայացուցիչները պարզաբանել են, որ նոր կանոնները պարզապես հստակեցրել են այն սկզբունքները, որոնք վաղուց արդեն գործում են։

«Նպատակն առհասարակ հագուստը կարգավորելը չէ, այլ ամբողջական մերկության արգելումը՝ փառատոնի ինստիտուցիոնալ ձևաչափին և ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան»,-նշել են կազմակերպիչները։

Փառատոնը նաև հայտնել է, որ ծավալուն զգեստները, հատկապես՝ երկար փեշերով, որոնք խոչընդոտում են հյուրերի շարժն ու նստելը, նույնպես չեն թույլատրվի։

Չնայած այս խիստ կանոններին՝ առաջ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բելլա Հադիդը, Նաոմի Քեմփբելը և Քենդալ Ջենները, հաճախ կրել են բաց հագուստ։

Նշենք նաև, որ դեռ 2018-ին Կաննը արգելել էր սելֆիները․ փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոյի խոսքերով՝ դրանք «զզվելի» են, բայց շատ հայտնիներ այսօր էլ շարունակում են լուսանկարվել պալատի աստիճանների վրա։

Փառատոնը կմեկնարկի այսօր։

Լրահոս
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
17:05
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
«Բարեկամական հարվածի» պատճառով ԱՄՆ-ն երեք ռազմական ինքնաթիռ է կորցրել
16:52
«Բարեկամական հարվածի» պատճառով ԱՄՆ-ն երեք ռազմական ինքնաթիռ է կորցրել
Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան
16:16
Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան
Իրանը հարձակվել է Նեթանյահուի գրասենյակի վրա. նրա ճակատագիրն անհայտ է
15:50
Իրանը հարձակվել է Նեթանյահուի գրասենյակի վրա. նրա ճակատագիրն անհայտ է
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
15:11
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
Ամեն ինչ անում են, որ Հայաստանը պատերազմում կորցնի իր որդիներին և զրկվի անկախությունից. Ալեքսանյան
14:30
Ամեն ինչ անում են, որ Հայաստանը պատերազմում կորցնի իր որդիներին և զրկվի անկախությունից. Ալեքսանյան
Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի
14:10
Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
14:02
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանին սպառնացnղ վտանգ չկա. Սրբուհի Գալյան
13:50
Հայաստանին սպառնացnղ վտանգ չկա. Սրբուհի Գալյան
Հարձակման է ենթարկվել Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը
13:27
Հարձակման է ենթարկվել Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը
Հայաստանը ստացել է բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակը
13:12
Հայաստանը ստացել է բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակը
Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. Գալյան
12:57
Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. Գալյան
ԿԳ նախկին նախարարից 26 անշարժ գույք ու այլ ապօրինի ծագման միջոցներ են պահանջում
12:41
ԿԳ նախկին նախարարից 26 անշարժ գույք ու այլ ապօրինի ծագման միջոցներ են պահանջում
ՊՆ փոխնախարարը անդրադարձել է զինծառայողի մահվան դեպքին
12:38
ՊՆ փոխնախարարը անդրադարձել է զինծառայողի մահվան դեպքին
Մանրամասներ՝ Իրան-Հայաստան սահմանային անցուդարձից
12:27
Մանրամասներ՝ Իրան-Հայաստան սահմանային անցուդարձից