Categories: Հայաստան

Բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ՝ հանուն Հայաստանի լավ ապագայի

 

Այսօր կայացել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը, որի ընթացքում նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցել է նրա ուղերձը՝ ուղղված իր աջակիցներին, այն ներակայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ բարեկամներ,
Ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը:
Ուզում եմ նախ և առաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Դուք և ձեր նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը, իրենց քաջության ու սկզբուքայնության շնորհիվ։
Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացիր» կոչը։ Եթե 3 տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին։ Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։
Ուզում եմ այսօր, օգտվելով առիթից, իմ երախտագիտությունը հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի «հարյուրի հայտարարությունը»։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկրկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք. բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ՝ հանուն Հայաստանի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր մենք կապրենք առանց կեղծիքի ու ստի, անամոթ պոպուլիզմի, կապրենք արժանապատիվ կյանքով։ Կզարգանանք՝ չզիջելով մեր ամենամեծ ու նշանակալի ազգային նվաճումը՝ մեր Հաղթանակը։
Սիրելի բարեկամներ,
Վստահ եմ, որ նորաստեղծ Ազատության հանձնախումբը կարող է դառնալ այն կառույցը, որը կմիավորի ոչ թե մեկ մարդու ազատության համար պայքարող մարդկանց, այլ բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապահով ու բարեկեցիկ ապագան։
Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, և ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում։ Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Շնորհակալություն»

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago