

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի է ունեցել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը: Դրա ընթացքում Քոչարյանի որդին ընթերցել է նրա՝ կալանավայրից հղած նամակը, որում Քոչարյանն իր աջակիցներին համախմբման կոչ է արել և հայտարարել է, որ այդ նպատակին կարող է ծառայել վերջերս ստեղծված «Հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության» հանձնախումբը: Նույն նամակում Քոչարյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ:
Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում կուսակցականությունը կտրականապես մերժող, կուսակցությունների դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարած Քոչարյանը ձեռնամուխ է լինում կուսակցության ստեղծման, որը, ենթադրաբար, պետք է դառնա իր հայտարարած քաղաքական պայքարի նոր փուլի հիմնական գործիքը: Ակնհայտ է, որ անկախ անվանումներից ու հռչակումներից, Քոչարյանի անվան հետ դույզն-ինչ կապ ունեցող որևէ ձեռնարկ, առավել ևս՝ քաղաքական կուսակցություն, հաջողության նվազագույն իսկ հնարավորություն չունի:
Մյուս կողմից, սակայն, դա չի կարելի անտեսել, քանի որ Քոչարյանի կողմից կատարվող ցանկացած քայլ, առավել ևս կուսակցության ստեղծում, մարտահրավեր ու սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հայ հասարակությունը տեսել ու իր մաշկի վրա զգացել է Քոչարյանի, ապա նրա օրգանական շարունակություն հանդիսացած Սերժ Սարգսյանի կառավարման քսան տարիները: Դրանք եղել են ավերումների, հարստահարման, մարդու իրավունքների ու ազատությունների ճնշման, քաղաքական հետապնդումների ու սպանությունների, կոռուպցիայի, հովանավորչության, օլիգարխիայի ու մենաշնորհների ծաղկման տարիներ, որոնց մասին հայ ժողովուրդը երկար, դեռ շատ երկար է հիշելու:
Կասկածից վեր է, որ ժողովրդական աջակցության առումով Քոչարյանի քաղաքական նախաձեռնությունը հաջողության որևէ շանս չի ունենալու և համալրելու է քաղաքական դաշտի մարգինալների թիվը: Մյուս կողմից, սակայն, անթույլատրելի է թերագնահատել դրանից բխող վտանգները՝ հաշվի առնելով նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու քոչարյանական գործելաոճը: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը կարող է շղարշ դառնալ քաղաքական խնդիրները այլ, վտանգավոր ճանապարհով լուծելու ամենազազրելի ծրագրերի համար:
Հետևաբար, նոր Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր անհատներն ու քաղաքական ուժերը պարտավոր են միակամորեն, քաղաքական պայքարի բոլոր գործիքների կիրառմամբ պայքարել Քոչարյանի քաղաքական նախագծի դեմ՝ թույլ չտալով, որ այն անգամ հավակնի քաղաքական օրակարգում որևէ տեղ ունենալու հեռանկարի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն 2018 թվականին աներկբայորեն, միանշանակ մերժել է քոչարյանիզմի շարունակություն հանդիսացող սարգսյանական ռեժիմին և այսօր էլ միակամ է անցյալին վերադարձ թույլ չտալու որևէ հեռանկարի մերժման հարցում:
Անցյալը չի կարող տեղ ունենալ այսօրվա ու առավել ևս վաղվա Հայաստանում»:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…