

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է: Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ այսօր Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ: Մասնավորապես, զվարճանքի և ժամանցի օբյեկտները ավագանու որոշմամբ Երևանում իրավունք կունենան գործունեություն ծավալել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. հոկտեմբերի 1-ից:
Երևանի քաղաքապետն ու ավագանու անդամները նկատել են, որ օրենքը որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն ունի և համայնքն այդ առումով կարող է նախաձեռնել օրենսդրական նոր կարգավորումներ:
***
Օրակարգի մեկ այլ հարցով էլ Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 16 ֆիզիկական և իրավաբանական անձինք քաղաքի տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը 2020թ. շարունակելու թույլտվություն ստացան:
***
Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2020թ. փետրվարի 11-ին:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…