

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ծանոթացեք. դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու իմ վրա կազմակերպված հարձակմանը մասնակցած նարկոբարիգին ազատ արձակած դատավորն է՝ Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը: Երկու փաստ՝ 1995թ. ավարտել է գոյություն չունեցող Մյուդ կոոպերատիվ իրավաբանական ինստիտուտը, դիպլոմը “օրինականացրել” է 2005թ. և դատավոր է նշանակվել 2013թ.Սերժ Սարգսյանի ձեռքով ու կարիերան վերընթաց գնացել է: Մնացածը վայելեք.
Ծնվել է 1973 թվականին Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում:
1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը:
2005 թվականին հանձնել է պետական քննություններ և ստացել պետական նմուշի դիպլոմ:
03.07.1995-26.02.1996թթ. աշխատել է որպես Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային խորհտնտեսության իրավաբան:
13.01.1997-07.01.1999թթ. աշխատել է որպես դատական կատարածու սկզբում Սպանդարյանի շրջանի ժողդատարանում, այնուհետև Շահումյանի շրջանի ժողդատարանում:
08.01.1999-10.02.1999թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարող:
25.01.1999-14.02.2007թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
2007 թվականից աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:
2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Էն Մյուդն ավարտած դատավորին հարցրեք՝ էրեխու հետ գոնե կակաին դրել է, որ քթերը քաշի?
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…