Categories: Հայաստան

Ավագանին հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն

 

Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն: Համաձայն որոշման, բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել 107,146,776.0 հազ. դրամի չափով` 2019թ. բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազ. դրամի դիմաց:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրված եկամուտները գերազանցում են 2018թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,478,717.0 հազ. դրամով կամ 56.0 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 27,020,249.6 հազ. դրամ՝ 2019թ. նախատեսվածից 3,079,373.9 հազ. դրամով ավելի, իսկ 2018թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից՝ 5,615,152.8 հազ. դրամով կամ շուրջ 26.23%-ով ավելի:

2020թ. բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 116,259,587.5 հազ. դրամի չափով, որի ամբողջ ծավալի շուրջ 90.3%-ը կամ 104,969,085.3 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ պակասուրդը՝ նախատեսվում է 9,112,811.5 հազ. դրամի չափով:
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ բյուջեն կազմելիս հաշվի են առնվել Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա հնարավորությունները, 2020թ. ծրագրի առաջնահերթությունները, 2019թ. ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը: Երևանի 2020թ. համար նախանշված ծրագրերի իրականացման հիմքում համաչափ և կայուն զարգացման սկզբունքն է և միտված է լինելու բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայր ձևավորելու շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։

Բյուջետի առանձին ծախսերի վերաբերյալ Երևանի ավագանու անդամներն իրենց հարցերն են ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:

editors

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago