Լրահոս 24/7
25.05.2025

Ալիեւը մերժե՞ց Պուտինին

Ալիեւը մերժե՞ց Պուտինին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի երեւանյան այցի «մեխը», երեւի նրա հայտարարությունն էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը շարունակում են մնալ եռակողմ՝ Մոսկվա-Երեւան-Բաքու «պայմանավորվածություններն են»: Լավրովը Երեւանում կրկնեց այն թեզը, որ Հարավային Կովկասում կարգավորումը պետք է տեղի ունենա 3+3 ձեւաչափով:

Այդ գաղափարի կամ նախագծի «հեղինակային իրավունքը» պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Մի որոշակի ժամանակահատվածում այդ թեզը պաշտպանում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բայց դա, ամենայն հավանականությամբ, պարզապես արվում էր՝ ցույց տալու համար, որ պաշտոնական Բաքուն Անկարային եւ Մոսկվային չի հակադրվում:

Այդ ձեւաչափի անարդյունավետությունը պարզ էր ի սկզբանե, երբ Վրաստանը, պատճառաբանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ, նախաձեռնած ոչ մի հանդիպման չմասնակցեց: Իսկ այսօր արդեն էականորեն տարբեր իրավիճակ է. Ռուսաստանն ինքը կաշկանդված է Ուկրաինայի հետ կարգավորման բանակցություններով եւ չի կարող Հարավային Կովկասի երկրների համար օրինակ ծառայել:

Լավրովի նախանշած հեռանկարը վստահաբար կարելի է Ադրբեջանի կողմից մերժված համարել: Մայիսի 25-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբան այցելել է Բաքու, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են արտգործնախարարների առանձին հանդիպման եւ պատվիրակությունների կազմով քննարկումների ձեւաչափում: Որեւէ փաստաթուղթ ստորագրելու մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա, հավանական է՝ չի էլ տարածվի: Կարեւորը փաստն է՝ Ռուսաստանի արտգործնախարարի Երեւան այցից ընդամենը չորս օր հետո Ուկրաինայի նախագահն արտգործնախարարին գործուղել է Բաքու, որտեղ կողմերը հայտարարել են իրենց հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի եւ բնույթի մասին:

Սա նշանակում է, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Իլհամ Ալիեւը քաղաքական աջակցություն է հայտնում Վլադիմիր Զելենսկուն: Խոսքն արդեն աշխարհաքաղաքական լրջագույն ընտրության մասին է, որովհետեւ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ Ուկրաինան վայելում է հավաքական Արեւմուտքի եւ հատկապես եվրոպական ազդեցիկ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությունը:

Իլհամ Ալիեւը Տիրանայում հանդիպել է Եվրոպայի խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Կոշտայի եւ Լայենի հետ: Մի քանի օր հետ նա Բրյուսել է գործուղել արտաքին քաղաքական հարցերով իր օգնական Հիքմեթ Հաջիեւին: Վերջինս հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի եւ Եվրահանձնաժողովի պատասխանատուների հետ: Ալիեւը նաեւ Բուդապեշտում մասնակցել է թուրքական պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ անցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի սահմանած՝ «Հունգարիան թուրքական աշխարհի եւ Եվրոպայի միջեւ կամուրջ է դառնում» կարգախոսով:

Ռուսաստանի նախագահն, ինչպես ռուսաստանցի փորձագետներն են վերջին տասնամյակում անընդմեջ պնդում, ունի Մեծ Եվրասիա ձեւավորելու աշխարհաքաղաքական ծրագիր, այդ հիպերտարածաշրջանի բաղադրիչ է դիտարկում Կենտրոնական Ասիան, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը թուրքախոս է:

Կարելի է ենթադրել, որ Էրդողանի «Մեծ Թուրան» նախագիծը Եվրոպայի կողմից լուրջ աջակցություն չի ստանում, եթե այն պետք է միավորվի Ռուսաստանի հետ: Իսկ եթե թուրքական աշխարհը կամրջվի Եվրամիությանը, ապա Եվրոպական ուժի ինքնուրույն բեւեռ դառնալու մեծ հնարավորություն է ստանում: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահից համապատասխան երաշխիքներ ստացել է եւ այժմ ակնհայտ համադրվում է Ռուսաստանին, նախագահ Պուտինին:

Անշուշտ, այդ կեցվածքը նրան «հաջողված խաղի» երաշխիք չի տալիս, Պուտինը նրա «լեզուն բռնելու» մեծ հնարավորություններ ունի: Բայց եթե Ալիեւը գնացել է նման սուր ինքնաբացահայտման, ուրեմն երաշխիքներ է ակնկալում նաեւ Եվրամիությունից: Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, որ կարող է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին դրական ազդել: Եթե, իհարկե, Ռուսաստանը Հարավային Կովկասում նոր լարվածություն չսադրի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է