Լրահոս 24/7

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելու է խաղաղությո՛ւն. Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության և բարեկեցության համար շատ կարևոր նախագիծը մեր նախագիծն է, որը շատ կարևոր անվանում ունի՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս նախագծի շրջանակում Հայաստանը առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով, և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մի քանի կարևոր սկզբունքների վրա է հիմնված. դրանք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը այն պետությունների, որոնց տարածքով անցնում են ճանապարհները, հաղորդակցության ուղիները, և փոխադարձությունը, որը նույնպես շատ կարևոր սկզբունք է այս նախագծի համար, և կարող եք տեսնել, որ սա շատ կարևոր նախագիծ է՝ հաղթահարելու համար մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները երբ բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի՝ կապակցելու համար Արևելքը և Արևմուտքը, Հյուսիսը և Հարավը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի հետ կապված Ադրբեջանի կողմից առկա է որոշակի վարանողականություն: «Մենք շատ ակտիվորեն քննարկում ենք հնարավոր լուծումները: Մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետության մտահոգությունները հաղթահարելու կոնկրետ ուղիներ. Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան ՀՀ-ի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել: Այստեղ խնդիրը, օրակարգը նա է, որ կապակցվածություն լինի Նախիջևանի և Ադրբեջանի միջև, և Հայաստանը պատրաստ է լուծումներ տրամադրել: Որևէ վարանողականություն որևէ կասկած մենք չունենք: Հայկական լոկոմոտիվները կարող են Հայաստանի և Ադրբեջանի հսկողությունը անցնել. գնացքները Ադրբեջանից կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան, մնալ այնտեղ և հակառակ ուղղությամբ: Հայաստանը կոնկրետ առաջարկ ունի ապահովելու սա: Մենք ասում ենք՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը: Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնի մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի: «Մենք վճռական ենք, հանձնառու ենք խաղաղության օրակարգին, մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը, և մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ամենը, ինչ մեզնից կախված է, իհարկե՝ հարգելով նշված սկզբունքները, և համոզմունքս այն է, որ, ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, և դա շատ միանշանակ է ինձ համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago