

Հաշվի առնելով Հրազդանի ցեմենտի գործարանի ռազմավարական դերը՝ արդյո՞ք Կառավարությունը որևէ պլան ունի՝ փրկել ընկերությունը. ԱԺ-ում էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Մեր վարած քաղաքականության պատճառով խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ։ Գիտեմ, որ կա սնանկացման գործընթաց, որը հերթականն է վերջին տասնամյակների ընթացքում»,- նշեց Թորոսյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործընթացը Կառավարության ուշադրության կենտրոնում է.
«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ են եղել սեփականատերերի հետ, այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես հարցը լուծել»,- նշեց Զաքարյանը։
Թորոսյանն առաջարկեց դիտարկել «Հրազդան ցեմենտի» առողջացման ծրագրում Կառավարության մասնաբաժնի տարբերակը՝ հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը նմանատիպ մեծ ռազմավարական օբյեկտների հետ, այդ թվում՝ հանքարդյունաբերական։
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…