Լրահոս 24/7
30.05.2025

Եկեղեցու հանդեպ հարգանքը եկեղեցականների պատճառով է նվազում

Եկեղեցու հանդեպ հարգանքը եկեղեցականների պատճառով է նվազում

Եթե ընդունենք, որ եկեղեցականի հասցեին որեւէ քննադատական խոսք սրբապղծություն է եւ հասցեագրվում է առհասարակ Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես այսօր պնդում են որոշ երդվյալ ազգայիններ եւ «մյուռոնօծված հավատացյալներ», ապա հայ իրականության առաջին «կեղտաբերան» պիտի համարենք Փավստոս Բուզանդին: Չէ՞ որ առաջինը նա է սուր քննադատության ենթարկել Հովհաննես կամ Հոհան եպիսկոպոս Աղբիանոսյանին, որ Փառեն Ա Աշտիշատեցի Ամենայն հայոց կաթողիկոսի որդին էր:

«Սա մի կեղծավոր մարդ էր, մարդկանց աչքում իրեն ձեւացնում էր պահեցող, խարազնազգյաց, մինչեւ անգամ կոշիկներ չէր հագնում, այլ ամառը ոտքերին հեսկ էր փաթաթում, իսկ ձմեռը՝ կեմ: Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ»,- նրա մասին իր «Հայոց պատմության» վեցերորդ գլխում գրել է Բուզանդը: Նույն տեղում նա պատմում է, թե Հոհան եպիսկոպոսն ինչպես էր ծնկասող խոնարհվում իշխանի առաջ եւ ասում, որ ինքը ուղտ է, մեջքին կկրի նրա բոլոր մեղքերը եւ փոխարենն առատ վարձատրություն ստանում:

Հայ առաքելական եկեղեցու մերօրյա սպասավորները, երեւում է, Բուզանդ չեն կարդացել, այլապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտքը չէին նենգափոխի, թե նա «եկեղեցին անվանել է չուլան», եւ նրանցից մեկը չէր հպարտանա, որ դեռեւս Արցախում է հասկացել, որ «Նիկոլ Փաշինյանը հայ չէ: Այս «տրամաբանությամբ» հայ չէ Րաֆֆին, որ ասում էր, թե հայ ժողովրդի դժբախտությունը վանքերից է գալիս, հայ չէ Աբովյանը, որովհետեւ եկեղեցականների ագահությունը ձեւակերպել է թեւավոր արտահայտությամբ. «Սար ու ձոր՝ տերտերի փոր», հայ չէ Վահան Տերյանը, քանի որ ազգային առաջընթացի ուղեցույց չէր տեսնում Էջմիածնի խարխուլ գմբեթները, հայ չէ Միքայել Նալբանդյանը, որ գիտակցական ամբողջ կյանքում անհաշտ պայքար է մղել խավարամիտ կղերականության դեմ եւ դարձել նրանցից մեկի մատնության զոհը, հայ չէ Հովհաննես Թումանյանը, եթե գրել է. «Տերտերն օրհնեց, անվարձ մնաց/ Կբարկանա, կանիծի»…

Այսպես «ոչ հայերի» շարքը կարելի է համալրել բազմաթիվ օրինակներով, նշեմ ամենաբնորոշը. Այսօրվա հոգեւորականները հանդես են գալիս որպես ազգային պայքարի առաջամարտիկներ եւ, երեւի, կարդացած կլինեն Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» պատմավեպը: Եթե ծանոթ չեն՝ հիշեցնեմ, որ այնտեղ Աստվածատուր Համադանցի Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացված է որպես Սյունիքի հակապարսկական ապստամբության թշնամի, գրեթե՝ Պարսկաստանի գործակալ: Հոգեւորականն իր առաքելության բերումով հանրային դեմք է, նրա վարքը պետք է բարեպաշտության, ժուժկալության, հանդուրժողականության օրինակ հանդիսանա: Հայ բարձրաստիճան հոգեւորականը, մինչդեռ, հայտարարում է, որ մոտ ժամանակներս «ՔՊ-ն կջախջախվի, եւ հաջորդ ընտրությունները կանցկացվեն առանց նրա»: Օրենքի գերակայության, օրենքի առջեւ բոլոր քաղաքացիների հավասարության երկրում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այդ խոսույթը պետք է ոչ միայն հանրային պարսավանքի, այլեւ պատկան մարմինների ուշադրությանն արժանանար:

Որեւէ քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին մասնակցելու արգելք իրավասու է կիրառել միայն դատարանը, եթե այդ կուսակցության գործունեությունը հիմնավոր ապացույցների առկայությամբ ճանաչվի հակասահմանադրական: Խոսել քաղաքական ուժին ընտրություններից առաջ ջախջախելու մասին՝ նշանակում է իշխանազավթման, բռնությամբ գործող իշխանությունը տապալելու, զինված ապստամբության կոչ անել կամ խոստում տալ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ՀԱԵ-ն «չուլան» է անվանել, այլ դժգոհել է, որ եկեղեցիներում «չուլաններ» կան: Համացանցում վարչապետի ասածը վկայող լուսանկարներ են հրապարակվել: Ցանկության դեպքում կտարածվեն նաեւ տեսանյութեր: Իսկ որ Երեւանի եկեղեցիներում Զատկական ճրագալույցի երեկոյան մեկ մոմը վաճառվել է հազար-երկու հազար դրամով, դա արդեն սրբապղծություն է, որ հաստատ եկեղեցու հանդեպ հավատացյալ հոտի հարգանքը չի ավելացնում, ոչ էլ՝ երկյուղածությունը: Եկեղեցու հանդեպ հարգանքը եկեղեցականների պատճառով է նվազում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է