Լրահոս 24/7

ՀՀ-ում որոշ շրջանակներ, կարծես, «վիզ են դրել», որ Ալլահշյուքյուր Փաշազադեից Ադրբեջանում հերոսի կերպար կերտեն

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Հայաստանում որոշ շրջանակներ, կարծես, «վիզ են դրել», որ Ալլահշյուքյուր Փաշազադեից Ադրբեջանում հերոսի կերպար կերտեն: Ինչպես «արդի երեւաներենով» են ասում՝ ժողովուրդ, դուք լու՞րջ եք: Բաքվում Փաշազադեին վաղուց ոչ ոք շան տեղ չի դնում:

Պատերազմից մոտ հինգ տարի է անցել, մեկնումեկդ տեսե՞լ եք, որ նա Ալիեւի հետ գոնե Շուշի ոտք դրած լինի: Չկա, չեք գտնի գեթ մի լուսանկար, տեսախրոնիկայի մի կադր: Էդ մարդուց նույնիսկ մզկիթի մոլլա նշանակելու իրավունք են խլել, մոլլային կառավարությունն է նշանակում, ռոճիկ վճարում: Շեյխի «ոսկեդարն» ավարտվել է, անցյալ տարվա Միլլի մեջլիսի ընտրություններին էլ եղբորն են դեպուտատական մանդատից զրկել:

Բաքվում էդ մարդուն գիտեն որպես ՊԱԿ-ի բարձրաստիճան սպայի, որ ժամանակին աֆղան մոջահեդների հետ բանակցում էր խորհրդային գերիներին վերադարձնելու հարցերով: Նրան Ադրբեջանի հերոս ներկայացնելով ի՞նչ եք ուզում անել, ժողովուրդ: Ալիեւի «կոշտուկն եք տրորու՞մ», թե՞՝ Էրդողանի, որ շեյխին դեմ է որպես շիադավանի, այսինքն՝ Ադրբեջանում իրանական ազդեցության ռեզիդենտի: Էդ «խաղի» վտանգավորության խորքը տեսնու՞մ եք, էդ «ջրապտույտի» մեջ որ մտնում եք, ենթադրաբար՝ արտաքին կենտրոնից ուղղորդմամբ, դրա «թափը» պատկերացնու՞մ եք:

Մարդը ղարաբաղյան երկրորդ պատերազմի «հաղթանակը» վերագրել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «ֆեթվայի» զորությանը: Վրիպել է կամ գիտակցաբար է արել՝ էական չէ, բայց Թուրքիայից կոպիտ պատասխան է ստացել, սսկվել: Դուք դրան կարեւորում եք որ ի՞նչ անի: Թե՞ հավատում եք, որ Ռուսաստանը Փաշազադեին հակաալիեւյան «հինգերորդ շարասյան» հրամանատա՞ր է նշանակելու:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago