Uncategorized @hy

Ազգային ամենաանմիաբան կառույցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ազգային ամենաանմիաբան կառույցը կամ ինչպես նրա «երդվյալ պահնորդներն» են ասում՝ ինստիտուտը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր էջմիածնական եւ անթիլիասկան թեմերի անհաշտ «մտերմությամբ», բայց ինքն է միաբանություն քարոզում:

ՀԱԵ-ն նաեւ ազգային ամենաանհանդուրժողական կառույցը կամ ինստիտուտն է, որ հայ կաթոլիկներին, ավետարանչականներին փաստացի հայ չի ճանաչել. կաթոլիկ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մենք» բանաստեղծությունն այդ մասին է: Բայց ինքն է հանդուրժողականություն քարոզում:

Ուստի նախ ինքը պիտի միաբանվի, սնուցի հանդուրժողականություն, ոչ թե ազգային պետության դեմ «Խադ», իսկ հանրային կյանքում «Հոհան եպիսկոպոսներ» բուծի: Եթե մարդիկ կարմիր գիծ չեն հատում, չի նշանակում, թե ասելիք չկա: Նրանք պարզապես չեն ուզում թշնամուն մեզ ծանակելու առիթ տալ:
Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago