Լրահոս 24/7

Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի քանի խորհուրդ տամ.

1.Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջքաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու:

2.Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս, և բոլոր այն եկեղեցականները, անհատները, ովքեր այսօր իրենց «էշի տեղ են դնում» ու խոսում բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ տիեզերքից, որպեսզի հանկարծ չպատասխանեն այն հարցին, թե արդյոք քեռակինը կամ երեխան ընդունելի՞ են կուսակրոնության համար և փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ: Լավ է` լռե՛ք։

3.Ընդդիմությունը գերազանցել է բոլոր սպասումները` կրկնելով նախկին տասնամյակների սխալների, գործողությունների ցիկլը, և իշխանությունը, պոպկորնը ձեռքին, շարունակում է հետևել իմպիչմենտներին, անընտրելի վարչապետներին և ագահությունից ու կատաղությունից կուրացածների մրցավազքին: (տե՛ս կետ 1 )

4. Եթե Սուրբ Էջմիածնում որոշներին թվում է, որ «քարանձավներ մտնել մինչև անցնի վտանգը» մարտավարությունը բան է փոխելու, սխալվում եք։ Եթե նույն շրջանակներում մարդ կա, ում թվում է, որ անօրինական գործողություններ անելը լուծում է լինելու և ինչ-որ մեկի սև հագուստը իրեն ազատելու է օրենքի առաջ պատասխանատվությունից, էլ ավելի շատ է սխալվում: Ուստի, որքան արագ առերեսվեք իրականությանը, այնքան բոլորիդ հեշտ կլինի:

5. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. դա ձեր աշխատավարձով ապրող լրագրողները չեն, մեզանից պաշտոն չստացած և նոր պաշտոն ակնկալողները չեն, ձեր ծնունդներին ձեզ կեղծավորություն անող կենաց խմողները չեն, ֆեյսբուքում Ռուսաստանից ու Ամերիկայից անգրագետ բաներ գրող մորքուրներն ու քեռիները չեն: Դա մեր արևի տակ ապրող, աշխատող ու բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդն է: Թե իշխանություն եք ուզումգնացեք ժողովրդի մոտ. թե կարող եք գնացեք ժողովրդի մոտ»։

    Թիվ 1

    Recent Posts

    Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

    Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

    2 minutes ago

    Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

    «Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

    21 minutes ago

    Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

    41 minutes ago

    ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

    «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

    15 hours ago

    «Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

    Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

    16 hours ago

    Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

    18 hours ago