Լրահոս 24/7
12.06.2025

Տոն, որ Վլադիմիր Պուտինն աղավաղել է

Տոն, որ Վլադիմիր Պուտինն աղավաղել է

Հունիսի 12-ը Ռուսաստանի օրն է: Երեսունհինգ տարի առաջ, 1990 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի խորհրդային, սոցիալիստական, դաշնային հանրապետության Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը, որի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը կոմունիստներ էին, պետական եւ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդունել է ՌԽՍԴՀ պետական ինքնիշխանության մասին Հռչակագիր:

Երկու տարի հետո այդ օրը պաշտոնապես ճանաչվել է ոչ աշխատանքային, իսկ 1994 թվականին՝ հայտարարվել որպես պետական տոն՝ ի նշանավորումն Պետական ինքնիշխանության մասին Հռչակագրի ընդունման: Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո, 2002 թվականին, տոնացույցում կատարվել է փոփոխություն եւ հունիսի 12-ը պարզապես անվանվել է «Ռուսաստանի օր»:

Այդ «համեստությունն» ունի իր քաղաքական բացատրությունը. եթե նախկին անվանումը՝ «Պետական ինքնիշխանության մասին» Հռչակագրի ընդունման օր, պահպանվեր, ապա Խորհրդային Միության փլուզման պատասխանատվությունն իրավական առումով կմնար Ռուսաստանի խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետության Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի վրա, քանի որ ԽՍՀՄ կազմում տասնհինգ միութենական հանրապետություններից պետական ինքնիշխանության մասին հռչակագիր առաջինն ընդունել է Ռուսաստանը՝ ստեղծելով նախադեպ:

Վլադիմիր Պուտինի կառավարման քսանհինգ տարիներին փորձ չի արվել՝ վերանայելու այդ իրավական ակտը, քանի որ այն ամրապնդված է նաեւ ՌԽՍԴՀ Գերագույն խորհրդի որոշմամբ: Դա, սակայն, չի խանգարել եւ չի խանգարում, որպեսզի Կրեմլի պաշտոնական քարոզչությունը ԽՍՀՄ փլուզման պատասխանատվությունը բարդի Արեւմուտքի եւ «անջատողական ուժերի» վրա եւ սնուցի հետխորհրդային ամբողջ տարածքի «ինտեգրման անհրաժեշտությունը»: Փաստացի պետական ինքնիշխանության մասին իրավական ակտը, որ ներկայիս Ռուսաստանի պետականության հիմքն է, արմատապես հակասում է Պուտինի իշխանության արտաքին քաղաքականությանը:

Տոնի առթիվ տարածվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձը, որը, սակայն, հասցեագրված է Ռուսաստանի քաղաքացիներին: «Միացյալ Նահանգները շարունակում է սատարել ավելի պայծառ ապագայի իրենց ձգտումներն իրականացնել շարունակող ռուսաստանցիներին»,- ասված է Ռուբիոյի անունից ԱՄՆ պետական դեպարտամենտի տարածած հայտարարության տեքստում:

ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում եւս մեկ անգամ վերահաստատված է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական համագործակցությամբ ապահովելու «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կայուն խաղաղությունը»: Ընդ որում, միանշանակորեն ձեւակերպված է, որ միայն Ուկրաինայի հետ խաղաղության հաստատումից հետո է հնարավոր ԱՄՆ-Ռուսաստան «ավելի փոխշահավետ հարաբերությունների հաստատումը»:

Քաղաքական իմաստով ԱՄՆ պետքարտուղարն, այսպիսով, Ռուսաստանի քաղաքացիներին շնորհավորում է երեսունհինգ տարի առաջ ԽՍՀՄ կազմում ընդգրկված ազգային հանրապետությունների ազատ ինքնորոշման իրավունքի պետականորեն ճանաչման եւ աջակցում ավելի պայծառ ապագա կառուցելու նրանց ձգտումներին:

Ռուսաստանի պետական քարոզչության գլխավոր նարատիվը, որ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար ազատությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարական ունիվերսալ արժեքները «երկրորդական են», նախագահ Թրամփն առաջնորդվում է բացառապես պրագմատիկ շահերով, ԱՄՆ պետքարտուղարի այս ուղերձով կորցնում է իր նշանակությունը:

Պետական տոնի առթիվ հիշեցնել, որ Ուկրաինայի հետ խաղաղության հաստատումը Ռուսաստանի միջազգային լեգիտիմության նախապայման է, նշանակում է չճանաչել ԽՍՀՄ-ի վերականգնամն կամ Մեծ Եվրասիա կառուցելու պուտինյան նախագծումների օրինականությունը: Ռուսաստանը պետք է վերադառնա պետական ինքնիշխանության մասին 1990 թվականի հունիսի 12-ի Հռչակագրի իրավական հիմքերին: Դա է հետխորհրդային տարածքում եւ Եվրասիական տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման միակ հնարավորությունը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
14:55
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
14:49
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
14:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
14:24
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
14:11
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
Դատարան են հանձնվել Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
13:55
Դատարան են հանձնվել Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը