Լրահոս 24/7

ՀՀ-ում քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով. նախարար

ՀՀ–ում քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով։ «Քրեական դատավարության» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ նախագծով սահմանվում է ընդհանուր կարգավորում, ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն, կքննվեն գրավոր ընթացակարգով։

«Կլինեն, իհարկե, բացառություններ, երբ անհրաժեշտ կլինի բանավոր ընթացակարգ կիրառել, սակայն դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պատճառաբանի, թե ինչու է շեղվել ընդհանուր կանոնից։ Սա կհանգեցնի դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման և բողոքների ավելի արդյունավետ քննության»,– նշեց նախարարը։

Գալյանի խոսքով քրեական վերաքննիչ քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ 4 ամիս ժամկետով։

Ըստ նրա եթե գործերի քննությունը 10 ամսից ավել տևի, իսկ պրակտիկայում նման դեպքերը հնարավոր չէ բացառել, ապա դա դատավարության կողմերի համար նշանակություն չի ունենա, միևնույնն էգործը կընթանա, ու դատարանը որոշում կկայացնի, սակայն դատավորի համար դա միանշանակ նշանակություն կունենա կարգապահական պատասխանատվության տեսքով։


Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

26 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago