

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Իրանի պետական հեռուստաընկերության վրա Իսրայելի հարձակումը։
Նա ասել է, որ այս հարձակումը «ցույց է տալիս իսրայելցիների հուսահատությունը»։
«Այս հարձակումը ցույց է տալիս վախկոտության ծայրահեղ աստիճանը։ Երբ նրանք չեն կարողանում հաջողության հասնել իրական մարտի դաշտում, նրանք հարձակվում են քաղաքացիական թիրախի վրա, որը միայն ճշմարտությունն է հաղորդում», – հավելել է Արաղչին:
Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը ակնկալում էր թուլացնել Իսլամական Հանրապետությունը՝ սպանելով հրամանատարներին և հարձակվելով թիրախների վրա, սակայն սխալվել էր՝ թերագնահատելով Իրանի ժողովրդի տոկունությունը:
«Մեր ընդդիմախոսները պետք է գիտակցեն, որ ռազմական ճանապարհով չեն կարող հասնել լուծման և չեն կարողանում ստիպել Իրանի ժողովրդին ընդունել իրենց պահանջները»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ նախօրերին Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստաընկերության շենքին, կան զոհեր ու վիրավորներ։
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…