

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Պատվո հարթակին կանգնել են եղբայրներ Գասպար Տերտերյանը (72 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ):
72 կգ քաշայինների եզրափակչում Գասպար Տերտերյանը համառ պայքարում 3-4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և բավարարվել արծաթե մեդալով։ Նախքան եզրափակիչը նա հաղթել է հույն (2-1), հունգարացի (9-1) և ադրբեջանցի (5-1) մրցակիցներին։
Սամվել Տերտերյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերն է չափել մոլդովացի Կոնստանտին Տասկայի հետ և 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Ավագ մարզիչ Մովսես Կարապետյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Լևոն Ղազարյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (60 կգ), Ալեք Մարգարյանը (63 կգ), Հայկ Քալաջյանը (67 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Աբրահամ Մուրադյանը (87 կգ), Լյովա Շուխյանը (97 կգ), Սեյրան Կիրակոսյանը (130 կգ):
Հունահռոմեականները 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են 5-րդ տեղը։
Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ Սարգիս Բեգոյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Վլադիմիր Ազարյանը, 74 կգ Արայիկ Այվազյանը, 79 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ Նարեկ Իկիլիկյանը, 97 կգ Հրաչիկ Մկրտչյանը, 125 կգ Հենրիկ Հայկյանը:
Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը կտևի մինչև հուլիսի 6-ը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…