Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Tasnim-ը։
Նախագահի խոսքով՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը հանցավոր եւ ագրեսիվ ԱՄՆ-ի կողմից կոտրել է իրանական ազգի եւ տարածաշրջանի մյուս երկրների սիրտը։ Նախագահն ավելացրել է, որ սպանությունն ամրապնդել է Իրանի եւ ազատության ձգտող մյուս երկրների վճռականությունը՝ դիմակայել ԱՄՆ չափից ավելի մեծ պահանջներին եւ պաշտպանել իսլամական արժեքները։