Լրահոս 24/7

Հայաստանի հետ խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղիղ, առանց որևէ միջնորդի. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն գոյություն ունի։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն գոյություն ունի։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Հայաստանի հետ ունենք երկկողմ կապ։ Խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղիղ, առանց միջնորդի։ Հաջողվել է մեր հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել քաղաքական վեճի դաշտ»,- ասել է նա։

Ըստ Հաջիևի՝ տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս քվո ՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։

«Կարելի է խաղաղություն ունենալ թղթի վրա, բայց տեղում իրավիճակը կարող է այլ լինել։ Հիմա մեզ մոտ հակառակ իրավիճակն է։ Տեղում խաղաղություն կա, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղն այլևս քննարկման առարկա չէ։ Հայկական ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տարածքներից։ Բայց որպեսզի խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ»,- հավելել է նա։

Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ, որը մինչ օրս իբր պարունակում է դրույթներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ:

«Այնուամենայնիվ, դրական է այն, որ մենք Հայաստանի հետ ունենք երկկողմանի կապի ուղի։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղղիղ, առանց որևէ միջնորդի։ Եվ մեր օրակարգում իսկապես կարևոր թեմաներ կան։ Առանցքային կետը մնում է այն, որ ռազմական առճակատման տարրերը լիովին դուրս են մնացել մեր օրակարգից։ Այո, մեր միջև վեճ է մնում, բայց հարևան երկրների միջև վեճերը նորմալ են։ Մենք դրանք տեսնում ենք նույնիսկ ԵՄ որոշ անդամների միջև։ Բայց վեճերը լուծելու համար գոյություն ունեն դիվանագիտություն և երկխոսություն։ Մեզ հաջողվել է Հայաստանի հետ մեր հարաբերությունները ռազմական առճակատումից տեղափոխել քաղաքական վեճի դաշտ։ Եվ ես կարծում եմ, որ դա լավ նշան է»,- ընդգծել է Հաջիևը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago