Լրահոս 24/7

Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված շարժվում են դեպի ապագա. Ալիևը՝ Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի իններորդ տարելիցի կապակցությամբ։

«Այդ գիշեր եղբայրական Թուրքիան գրեց իր ժամանակակից պատմության մեծագույն հերոսական տարեգրությունը։ Վճռականորեն դեմ լինելով Թուրքիայի Հանրապետության սահմանադրական և ժողովրդավարական հիմքերի դեմ ուղղված արյունալի հեղաշրջման փորձին՝ ձեր անսասան և մարտնչող ժողովուրդը պաշտպանեց իր հայրենիքը, դրոշը և պետությունը։ Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ հուլիսի 15-ը՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրը, նշանակալի ամսաթիվ է, որը ընդգծում է ուժեղ և անսասան կամքի, ազգային միասնության, համերաշխության և հայրենասիրության հաղթանակը»,– նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ) ահաբեկչական խմբավորման վերջերս լուծարման և զենքերը վայր դնելու որոշումը Էրդողանի ուժեղ քաղաքական կամքի փայլուն արդյունքն էր, ազգային միասնության և համերաշխության հաղթանակը։

«Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան, ուս ուսի տված, վստահորեն և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։ Մեր երկրների անսասան եղբայրությունը, եզակի միասնությունն ու ռազմավարական դաշինքը անվտանգության, գործընկերության և զարգացման կարևոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշինքը, որը հիմնված է պատմականորեն միմյանց աջակցած երկու եղբայրական ժողովուրդների կամքի, ինչպես նաև Շուշիի հռչակագրի վրա, կշարունակի ամրապնդվել և խորանալ համատեղ ջանքերով»,– ասված է ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago