Լրահոս 24/7

Իմ և ընտանիքիս անդամների հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները ամբողջությամբ սուտ են և կեղծիք. Վարդանյան

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է.

Սիրելի’ ընկերներ, քանի որ երեկվանից շատ զանգեր ու նամակներ եմ ստանում, կարձագանքեմ հանրային.

Երեկ բլոգեր Ռոման Բաղդասարյանի ուղիղ եթերի ընթացքում, իր լսարանին առանց որևէ հիմնավոր փաստարկ մատուցելու, սուտ և զրպարտիչ տեղեկատվություններ են հայտնել, որի սուտ ու կեղծիք լինելը քննարկվել և հաստատվել է ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի կողմից և իրենց այս մասին տեղեկացնողը, հավանաբար, լավ չի տեղեկացրել:

Նպատակ են հետապնդել վարկաբեկել իմ բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը՝ թիրախավորելով անգամ ընտանիքիս անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխայիս:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ և ընտանիքիս անդամների հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները ամբողջությամբ սուտ են և կեղծիք։ Քանի որ մենք իրավական պետություն ենք, զրպարտության, սուտ մատնության, և հանցագործության մեջ մեղադրելու դրվագներով պատրաստվում եմ դիմել դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար։

հ.գ. Ինձ մոտ այս ամբողջ պատմության մեջ, որը տևում է արդեն շուրջ մեկ ամիս, զուտ մի հարց է ծագում՝ եթե վերը նշված բոլոր դեպքերը, ըստ խոսողների, տեղի են ունեցել տարիներ շարունակ, ապա ո՞րն է պատճառը, որ այդ մասին բարձրաձայն սկսեցին խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններից 2 ամիս առաջ, զուգադիպությու՞ն:

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

1 minute ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

6 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

11 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

23 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

53 minutes ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago