Լրահոս 24/7

Եվ, գուցե, Նիկոլ Փաշինյանն առաջի՞նն է դա հասկացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Տեղի է ունենում պատմա-քաղաքական նենգափոխում: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին երկարամյա պատգամավոր Գագիկ Մինասյանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Հայաստանի նախկին երեք նախագահների արտաքին քաղաքականությունը նույնականացրել է:

Եթե ՀԱԿ-ը հանգամանքների, գաղափարական տարաձայնությունների կամ անձնական անհանդուրժողականության բերումով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաեռանդուն եւ նույնիսկ մոլեռանդ քննադատն է, ապա չի հետեւում, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂ կարգավորման նույն հայեցակարգն է ունեցել, ինչ՝ նրա հաջորդներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Այլապես ինչու՞ 1998 թվականին իշխանափոխություն է տեղի ունեցել, որի խորքային պատճառների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի խոսքում զգուշացրել է, թե ապագան ցույց կտա՝ ով է իրականում «հանձնում Ղարաբաղը»:

Իսկ եթե ՀԱԿ-ն ընդունում է ՀՀԿ նարատիվը, ապա Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որ 2007-08 թվականներին անկեղծորեն հավատացել են առաջին նախագահին, կանգնել նրա կողքին, ենթարկվել բռնությունների, բանտ նստել, հալածվել, իրավունք ունեն հայտնի գրական հերոսի հանգույն հարցնել. «Հըբը կյանքս ընչի՞ անցավ»: Եւ, գուցե, Նիկոլ Փաշինյանն առաջի՞նն է դա հասկացել:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago