Հունվարի 7-ի կեսօրին Ղազախի ուղղությամբ հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող շարքային Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն (Fərzəliyev Fərzəli Əlimürsəl oğlu):
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է` Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իրականացրել է ինժեներական աշխատանքներ, իսկ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել: