

Իրանի անվտանգության բարձրագույն մարմինը հաստատել է նոր պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս մասին կիրակի օրը հաղորդել են պետական լրատվամիջոցները՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմին վերջ դրած հրադադարից մեկ ամիս անց, գրում է Asharq al-awsat-ը։
«Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը»,- հայտնել է պետական հեռուստատեսությունը։ Նոր մարմնին, որը կղեկավարի նախագահը և կներառի բարձրաստիճան զինվորական հրամանատարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու նախարարների, կհանձնարարվի «վերանայել պաշտպանական ռազմավարությունները» և «բարձրացնել Իրանի զինված ուժերի կարողությունները»։
Ուրբաթ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ որոշումը կայացվել է Իրանի անվտանգության համակարգում իրականացվող ավելի լայն կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում։
Այս քայլը տեղի է ունենում Իսրայելի հետ հակամարտությունից հետո, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Իրանում զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ Իսրայելում՝ 29։
Պատերազմը սկսվել էր հունիսի 13-ին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի ռազմական, միջուկային և բնակելի օբյեկտներին։ Իրանը պատասխանել էր Իսրայելի տարածքի վրա պատասխան հարձակումներով։
Միացյալ Նահանգների կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ է հունիսի 24-ից։ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին զգուշացրել է, որ Իսրայելից եկող սպառնալիքները շարունակվում են և չպետք է թերագնահատվեն։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…