Լրահոս 24/7

Ինքնիշխան երկրներն իրենք են ընտրում իրենց առևտրային գործընկերներին․ Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը՝ ստիպելու երկրներին խզել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, անօրինական են, քանի որ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ընտրել՝ ում հետ համագործակցեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Gazeta-ն։

«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են։ Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրել իրենց սեփական գործընկերներին առևտրատնտեսական համագործակցության համար», – նշել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Թրամփի սպառնալիքները Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Հնդկաստանի նկատմամբ զգալի մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago