Լրահոս 24/7

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի «թրամփավարի» լուծումը կարող է էլ ավելի լարել իրավիճակը. Աշոտյան

«Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի համար իր պաշտոնավարման մի մասը վերածվել է Նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու շրջանի»,- ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով առաջիկայում ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին հարցին։

Ըստ Աշոտյանի, Թրամփի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի «թրամփավարի» հանգուցալուծումը կարող է լինել Նոբելյան կրեդիտ քարտի վրա որոշակի քաղաքական հերթական բոնուսը։

Նա նշեց, որ երկու մտավախություն ունի այս առումով. «Գեոպոլիտիկ, որովհետև նման տեսակի գործարքի հնարավոր ի հայտ գալը տարածաշրջանում բնական գեոպոլիտիկ ներկայություն չունեցող ուժի հովանու ներքո՝ պրոբլեմատիկ է լինելու Հայաստանի արտաքին ու անվտանգային միջավայրերի համար։

Հիշեցնեմ, որ երկար ժամանակ է Փաշինյանի բանագնացներն ու բանախոսները հպարտանում էին, որ որևէ միջնորդի կարիք չունեն, շատ լավ բանակցում են Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա սուտ է, շատ վատ են աշխատում Ադրբեջանի հետ, դժվար է այն, ինչ կատարվում է, բանակցություն կոչելը։

Երկրորդ՝ հիշեցնեմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հրադադարի ռեժիմ հաստատելու ամերիկյան փորձն արվեց։ Ինչքա՞ն տևեց՝ մի քանի ժամ։ Ի՞նչ արժեք ուներ այն թուղթը, որ ստորագրվեց Թրամփի նախորդ ադմինիստրացիայի հովանու ներքո այն ժամանակվա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների օրոք։ Ի՞նչ կյանք ունեցավ այդ թուղթը։

Մենք գիտենք, որ այդպիսի թղթերը, որոնք ոչնչով հիմնավորված չեն, չունեն ռեալ բովանդակություն, ոչ թե մեր տրածաշրջանում հողի վրա լուծում են իրավիճակը, էլ ավելի են լարում այն իրավիճակը, որը ստեղծվել է»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

6 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

6 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

6 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

7 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

8 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

8 hours ago