

Bild-ի աղբյուրների համաձայն` Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆֆի և Պուտինի միջև զրույցն ավելի արդյունավետ է եղել, քան սպասվում էր։
Միևնույն ժամանակ The New York Times-ը հայտնել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Կարճ ժամանակ անց նաև նախատեսում է եռակողմ հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ։
«Թրամփը հայտնել է իր մտադրությունների մասին՝ եվրոպական առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նախատեսվում է, որ հանդիպումներին ներկա կլինեն միայն երեք առաջնորդները՝ առանց Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցության», – նշվում է հոդվածում։
Եվրոպական առաջնորդները «հասկացողությամբ են մոտեցել Թրամփի խոսքերին»։ Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը։
Ըստ Fox News-ի՝ ռուսական կողմն է ցամկություն հայտնել հանդիպել Թրամփի հետ, իսկ ԱՄՆ նախագահը բաց է հանդիպելու և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…