Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները

Ֆասթ Բանկը ս․թ․օգոստոսի 18-ից մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները, որը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։ Fast Start որակավորման ծրագիրը գործում է անվճար հիմունքներով, դրան կարող են դիմել բոլոր ուսանողներն ու նորավարտները։ Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել Ֆասթ Բանկում։

Ֆասթ Բանկի Անձնակազմի հավաքագրման և ուսուցման ծառայության ղեկավար Լիլիթ Գոմցյանը, անդրադառնալով բանկային համակարգում կարիերա սկսելու հնարավորություններին, նշել է․ «Շատերը համարում են, որ բանկային համակարգ մուտք գործելը բարդ է, բայց Ֆասթ Բանկում մենք հավատում ենք՝ յուրաքանչյուրն արժանի է լավ մեկնարկի: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ուսանողների և նորավարտների մասնագիտական աճին՝ տալով հնարավորություն մուտք գործել բանկային համակարգ։ Fast Start-ը պարզապես ծրագիր չէ, այն հնարավորություն է սովորելու, զարգանալու և կարիերա ստեղծելու մի թիմում, որտեղ հավատում են քո ներուժին»:

Fast Start նախաորակավորման ծրագրի ընթացքում մասնակիցները գործնական գիտելիքներ են ձեռք բերելու ֆինանսական խորհրդատուի մասնագիտական ուղղվածությամբ: Ծրագիրը տևելու է 7 օր։ Fast Start նախաորակավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկի ներդրումային գործառնությունների մասնագետ Անահիտ Պեպանյանը Fast Start  ծրագրի մասնակիցներից է․ «Համալսարանի կարիերայի բաժնից եմ ստացել նամակ ու շատ ուրախությամբ և մեծ ակնկալիքներով դիմել եմ Fast Start ծրագրին: Երկու տարի առաջ մասնակցել եմ ու շատ-շատ բավարարվել են իմ ակնկալիքները ծրագրում», – ասել է նա:

Հավելենք նաև, որ ծրագիրը մեկնարկել է դեռ 2021 թվականին։ Մինչ այժմ իրականացվել է 11 Fast Start նախաորակավորման ծրագիր ավելի քան 275 մասնակիցներով։ 110 դիմորդ այսօր աշխատում են ինչպես Ֆասթ Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ  գլխամասի տարբեր ստորաբաժանումներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

7 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

8 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

8 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

8 hours ago