

Ես կցանկանայի շնորհավորել մեր հարևան և բարեկամ պետություններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ձեռք բերված խաղաղության համաձայնության կապակցությամբ, ինչը շատ կարևոր է․ լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագիրը կնպաստի մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Անդրկովկասում խաղաղության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանը:
«Սա սկզբունքորեն կարևոր է։ Բնականաբար, մենք ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին: Հենց նրա առաջնորդությունն ապահովեց այդ համաձայնագրի ստորագրումը։
Ի վերջո, մեզ համար սկզբունքորեն կարևոր է ամրապնդել մեր անկախությունը։ Մեր հարևան պետություններն ունեն նույն մոտեցումը՝ առավելագույն ազատություն, առավելագույն անկախություն։ Դա կնպաստի մեր տարածաշրջանում ինչպես խաղաղության, այնպես էլ՝ բարգավաճման ամրապնդմանը։ Վրաստանը շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել տարածաշրջանում։ Վերջին 30 տարվա ընթացքում, չնայած՝ մեր երկու հարևան պետությունների միջև շատ լուրջ հակամարտություն է եղել, մենք առավելագույնս նպաստել ենք խաղաղության ամրապնդմանը։ Դրանում եղել է մեր դերը, որը բարձր են գնահատում մեր բարեկամ հարևանները՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Ապագայում, իհարկե, մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր հարևան պետությունների հետ միասին ապահովենք խաղաղության ամրապնդումը ողջ տարածաշրջանում։ Սա մեր առաքելությունն է տարածաշրջանում, որտեղ Վրաստանը շատ կարևոր դեր ունի», – նշել է Իրակլի Կոբախիձեն։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…