Լրահոս 24/7

Լինել պուտինական, նշանակում է լինել Ոսկե հորդայի գաղափարախոս

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ո՞վ է ասում, թե Դուգինը Պուտինի «ուղեղն է»: Դուգինը Պուտինի խոսափողն է: Ռուս-թուրքական կոնֆեդերատիվ պետության ծրագիրը մշակվել է ՊԱԿ-ի կողմից: Որպես առաջին քայլ Հեյդար Ալիեւը նշանակվել է ԽՍՀՄ առաջին փոխվարչապետ:

Ծրագիրը տապալել է Գորբաչովի «պերեստրոյկան»՝ ԽՍՀՄ դաշնակից ընդունելով Արեւմուտքին: Երկրորդ փորձն արվել է 1991 թվականի օգոստոսին, երբ ՊԱԿ-ը պահանջել է ԽՍՀՄ վարչապետ նշանակել Նազարբաեւին: Այս անգամ խանգարել է Ելցինը, իսկ չորս ամիս անց սլավոնական երեք պետությունների առաջնորդները՝ Ելցինը, Կրավչուկը եւ Շուշկեւիչը Բելովեժյան թավուտում գրել են ԽՍՀՄ դամբանականը:

Պուտինը ՊԱԿ-ի պրոյեկտ է, բայց այս դեպքում ռուս-թուրքական կոնֆեդերացիան չի ստացվում հենց իր մեղքով. նա հարձակվել է սլավոնական ինքնության սրբության սրբոցի՝ Կիեւի վրա, դավաճանել է ուղղափառ Վրաստանին եւ քրիստոնեության օրրան Հայաստանին: Նման նենգադավ «մոր ծիծ կտրողի» ոչ մի թուրք չի վստահի:


Հ.Գ. Ղարաբաղյան շարժման բուն իմաստը Հայաստանը ռուս-թուրքական կոնֆեդերացիայից դուրս բերելն էր: Ելցինը ՊԱԿ-ի այդ «Լենին-Աթաթուրք» ծրագրին դեմ էր, մենք հաջողություն ունեցանք, որովհետեւ Ելցինը նաեւ Արեւմուտքի հետ հաշտության կողմնակից էր: Պուտինը ՊԱԿ-ի, Յուրի Անդրոպովի տրոցկիստական իդեա-ֆիքսի կրողն է, Ոսկե հորդայի ապոլոգետ, դրա համար էլ կորուստներ ունեցանք: Լինել պուտինական, նշանակում է լինել Ոսկե հորդայի գաղափարախոս: Вот и весь, вот и весь разговор:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago