Ինովացիա, տեխնոլոգիաներ
13.08.2025

Apple-ը ներկայացրել է iPhone 17 սերնդի մոդելները

Apple-ը ներկայացրել է iPhone 17 սերնդի մոդելները

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի իր նոր սերնդի սմարթֆոնները՝ iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max։ Նոր սերնդի սարքերում շեշտը դրվել է դիզայնի թեթևության, հզորության և պրոֆեսիոնալ գործառույթների համադրման վրա։ Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն յուրաքանչյուր մոդելի մասին։

iPhone 17՝ հուսալի և մատչելի լուծում

Հիմնական մոդելը՝ iPhone 17-ը, ունի 6.3 դյույմանոց OLED էկրան՝ բարձր հստակությամբ պատկերով և 120 հերց թարմացման արագությամբ՝ ապահովելով սահուն և հարմար դիտում։ Սարքն աշխատում է նոր սերնդի A19 պրոցեսորով, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և հագեցած է 3600 միլիամպեր մարտկոցով։ Տեսախցիկային հնարավորությունները ներառում են 48 մեգապիքսել հիմնական և 12 մեգապիքսել լայն անկյունով օբյեկտիվ, ինչպես նաև երկակի օպտիկական մոտեցում (զում)։ Սարքը կաջակցի արագ անլար լիցքավորմանը՝ MagSafe տեխնոլոգիայով։ Գինը կազմելու է շուրջ 799$։

iPhone 17 Air՝ ամենաթեթև և բարակ մոդելը

iPhone 17 Air-ը այս շարքի ամենաթեթև և բարակ տարբերակն է՝ ընդամենը 5.5 մմ հաստությամբ։ Այն ունի ավելի մեծ՝ 6.6 դյույմանոց էկրան՝ ProMotion բարձր թարմացման արագությամբ և Always-On Display մշտապես ցուցադրվող էկրանով։ Կորպուսը պատրաստված է տիտանից և ապակուց՝ միաժամանակ ապահովելով ամրություն և էլեգանտ տեսք։ Սարքն աշխատում է A19 Pro պրոցեսորով, ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ մարտկոցի տարողությունը կազմում է մոտ 2900 միլլիամպեր։ Այս մոդելում տեղադրվել է նաև Apple C1 մոդեմ, որը նախատեսված է ավելի կայուն և արագ կապի համար։ Այս մոդելի մեկնարկային գինը կլինի շուրջ 949$։

iPhone 17 Pro՝ բարձրակարգ ֆունկցիաներ և տեսանկարահանում

iPhone 17 Pro մոդելը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են պրոֆեսիոնալ ֆունկցիաներով հագեցած սմարթֆոն։ Այն ունի 6.3 դյույմանոց OLED էկրան՝ ProMotion, մշտապես տեսանելի ցուցադրման և հակահայելային (հակառեֆլեկտիվ) ծածկույթով։ Տեխնիկական հատվածում սարքը հագեցած է A19 Pro պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և ավելի քան 3600 միլիամպեր տարողությամբ մարտկոցով։ Գլխավոր տեսախցիկային համակարգը ներառում է երեք ոսպնյակ՝ հիմնական, լայնանկյուն և հեռադիտող (տելեօբյեկտիվ), որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել մինչև 8x մոտեցում՝ առանց որակի կորստի։ Սարքն ապահովում է 8K բարձր որակի տեսանկարահանում և համալրված է գոլորշային սառեցման համակարգով, որն օգնում է սարքին աշխատել առանց գերտաքացման։ Գինը՝ մոտ 1,049$։

iPhone 17 Pro Max՝ առավելագույն հզորություն և տարողություն

Շարքի ամենահզոր մոդելն է iPhone 17 Pro Max-ը, որը հագեցած է մեծ՝ 6.9 դյույմանոց OLED էկրանով՝ ProMotion, հակահայելու ծածկույթով և մշտապես տեսանելի ցուցադրման հնարավորությամբ։ Սարքն ունի նույն տեսախցիկային հնարավորությունները, ինչ Pro տարբերակը, սակայն մարտկոցի տարողությունը հասնում է գրեթե 5000 միլիամպերի, ինչը զգալիորեն երկարացնում է աշխատանքի ժամանակը։ Համալրված է գոլորշային սառեցման տեխնոլոգիայով և նախատեսված է երկարատև, բարձր հզորության օգտագործման համար։ Գինը՝ մոտ 1,249 $։

iPhone 17 շարքի բոլոր մոդելները կթողարկվեն 2025 թվականի սեպտեմբերին։ Առկա կլինեն տարբեր հիշողության տարբերակներ՝ 128 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ՝ կախված մոդելից։ Բոլոր մոդելները կաջակցեն MagSafe արագ անլար լիցքավորմանը՝ 25 Վտ հզորությամբ։

iPhone 17 շարքի գները՝ ըստ պահեստային հզորության

Սարքերի արժեքները տարբեր են՝ կախված մոդելից և ներքին պահեստային տարածքից։ Ստորև  ներկայացնում ենք ամբողջական գնացուցակը՝ ըստ մոդելների։

iPhone 17

128 ԳԲ – 799 $
256 ԳԲ – 899 $
512 ԳԲ – 1099 $

iPhone 17 Air

128 ԳԲ – 949 $
256 ԳԲ – 1049 $
512 ԳԲ – 1249 $

iPhone 17 Pro

256 ԳԲ – 1149 $
512 ԳԲ – $1349 $
1 ՏԲ – 1549 $
2 ՏԲ – 1949 $

iPhone 17 Pro Max

256 ԳԲ – 1249 $
512 ԳԲ – 1449 $
1 ՏԲ – 1649 $
2 ՏԲ – 2049 $

Apple ընկերությունը 2025 թվականին թողարկվող iPhone 17 շարքում ոչ միայն կենտրոնացել է նորարարական տեխնոլոգիաների վրա, այլև առաջարկում է յուրաքանչյուր մոդելի համար առանձնահատուկ գունային ընտրություն։

Ահա գունային լուծումները՝ ըստ մոդելների։

iPhone 17

Հասանելի է 6 գույնով, որոնք ընդգծում են սարքի թարմ և երիտասարդ տեսքը․

  • Սև
  • Սպիտակ
  • Մոխրագույն
  • Բաց կանաչ
  • Մանուշակագույն
  • Բաց երկնագույն

iPhone 17 Air

Առաջարկվում է ավելի նուրբ ու մեղմ գույներ՝ 4 տարբերակով․

  • Սև
  • Սպիտակ
  • Սպիտակավուն/սերուցքային
  • Բաց երկնագույն

iPhone 17 Pro

Ներկայանում է պրոֆեսիոնալ, մետաղական երանգներով՝ 5 տարբերակով․

  • Սև
  • Արծաթագույն
  • Բեժ (տաք ավազի երանգ)
  • Մուգ կապույտ
  • Նարնջագույն

iPhone 17 Pro Max

Գույները նույնն են, ինչ Pro մոդելում.

  • Սև
  • Արծաթագույն
  • Բեժ
  • Մուգ կապույտ
  • Նարնջագույն

Լրահոս
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է. վարչապետ
16:50
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է. վարչապետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:23
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
16:04
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԱԺ-ի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
15:45
ԱԺ-ի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
15:37
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:05
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով․ Արթուր Հովհաննիսյան
14:37
Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով․ Արթուր Հովհաննիսյան
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:27
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Եթե Հայաստանի հավաքականը դառնում է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հաջորդ օրը հռչակվում է ոչ աշխատանքային օր. Գեղամ Նազարյան
14:03
Եթե Հայաստանի հավաքականը դառնում է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հաջորդ օրը հռչակվում է ոչ աշխատանքային օր. Գեղամ Նազարյան
Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ
13:52
Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ
Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր. Արսեն Թորոսյան
13:24
Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր. Արսեն Թորոսյան
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
13:00
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին
12:48
Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
12:27
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
12:06
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ