

Medical drip in hospital corridor, concept of treatment
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն, ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, տեղեկացնում է, որ պետական սահմանի անցման կետերով երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել։
ԱԱՏՄ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր, իսկ Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր դուրս էր բերվել արտահերթ։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել էր համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։
Հետադարձ կապի արդյունքում ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ 2 անձի մոտ արձանագրված ցանի եւ ջերմության համակցումը եւ 1 անձի մոտ անհայտ ցանավորումը կարմրուկի հետեւանք չեն եղել։
Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի եւ “Զվարթնոց” օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել էր վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել էին Վրաստանից։
Տարածաշրջանում կարմրուկի առումով առկա մտահոգիչ մի շարք միտումների առումով հարկ ենք համարում հիշեցնել՝ վարակից խուսափելու ամենաարդյունավետ ուղին դրա դեմ պատվաստումն է։ ԱԱՏՄ-ն պատվաստումների գործընթացի վերահսկողությունը պահում է ուշադրության կենտրոնում՝ բացառելու խնդիրները։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…