Լրահոս 24/7

Եվրոպան անգամ իր մայրաքաղաքը չկարողացավ պահել

Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:

«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», – ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։

«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն իրենք են թույլ տվել, որ տնտեսական զարգացման տեմպերը նվազեն։

«Եվրամիության համատեքստում արդյունաբերության, գիտության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բայց, ի թիվս այլ բաների, նրանք դարձան սեփական մայրցամաքում ողբերգական իրադարձությունների գործոն: Սրանք այն երկրներն են, որոնք սովորաբար սովորեցնում էին բոլորին, թե ինչպես ապրել: Մարդու իրավունքների օրակարգով եկան Ասիա, աֆրիկացիներին սկսեցին ժողովրդավարություն սովորեցնել, խցկվեցին Լատինական Ամերիկա, իսկ իրենց քթի տակ ստեղծեցին հումանիտար աղետ, որից նույնիսկ չգիտեն` ինչպես դուրս գան։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ֆանտաստիկ է», – հավելել է Զախարովան։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago