Գործընկերային նյութեր
10.09.2025

YoHealth-ը համագործակցում է IMAST բարեգործական հարթակի հետ

YoHealth-ը համագործակցում է IMAST բարեգործական հարթակի հետ

YoHealth-ն սկսել է նոր համագործակցություն IMAST բարեգործական հարթակի հետ։ Այսուհետ YoHealth հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան դրամայնացնել իրենց քայլերը և կուտակված միջոցներն ուղղել IMAST հարթակում ներկայացված բարեգործական նախագծերին։

IMAST-ը Հայաստանի առաջին բարեգործական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս միայն նախապես ստուգում անցած բարեգործական կազմակերպություններին իրականացնել դրամահավաքներ և գտնել նոր դոնորներ աշխարհի ցանկացած կետից։ YoHealth նորարարական բջջային հավելվածում օգտատերերը կարող են իրենց քայլերը փոխանակել նվերների, ապրանքների, թվային ակտիվների, իսկ այսուհետ նաև նվիրաբերել։

Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել YoHealth հավելված, անցնել «Բարեգործություններ» բաժին, ընտրել ոլորտը (առողջապահություն, կրթություն, կենդանիների խնամք, սոցիալական նախաձեռնություններ), այնուհետև նշել նվիրատվության չափը։ Հանգանակված միջոցները փոխանցվում են ստուգված շահառու կազմակերպությունների պաշտոնական հաշվեհամարներին, իսկ յուրաքանչյուր նախագծի համար տրամադրվում է բյուջեի բաշխման փաստաթուղթ։ Սա հնարավորություն է տալիս նվիրաբերողներին նախապես հստակ իմանալ՝ իրենց աջակցությունն ինչ ճանապարհ է անցնելու և ինչ ազդեցություն է ունենալու։

YoHealth-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը, անդրադառնալով այս համագործակցությանը, նշել է․ «Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ անգամ փաստում են YoHealth հարթակի ընձեռած լայն հնարավորությունների մասին։ Դառնալով հարթակի օգտատեր՝ հնարավոր է ոչ միայն վարել առողջ ապրելակերպ,  ձեր քայլերը փոխանակել տարբեր պարգևներով ու ծառայություններով, այլև մասնակցել նմանատիպ նախագծերի՝ կատարելով նվիրաբերություններ»։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է