

Միլանի Scuola Militare Teuliè պատմական հաստատությունում կայացել է «Gentleman Award»-ի 30-րդ հոբելյանական միջոցառումը, որն ավանդաբար նվիրված է ազնիվ խաղի և սպորտի արժեքներին։ Այս տարի գլխավոր ուշադրության կենտրոնում է եղել «Ինտեր»-ը, որի ներկայացուցիչները արժանացել են մի շարք մրցանակների։
Հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը արժանացել է «Gentleman Inter» մրցանակին։
«Ես երջանիկ եմ, շոյված և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար։ Սա արտացոլում է այն, թե ով եմ ես։ Ես չեմ փորձում հատուկ այդպիսին լինել, պարզապես այդպես եմ ինձ դրսևորում։ Գուցե դա բնավորությունիցս է գալիս, բայց դա թող ուրիշները ասեն»,- ասել է Մխիթարյանը։
Ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան ստացել է նոր Gentleman Executive մրցանակը՝ վերջին երեք տասնամյակում իր ներդրումների համար։ Լաուտարո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Gentleman Serie A։ Կառլոս Աուգուստոն արժանացել է Young Breakthrough մրցանակին։ Նիկոլո Բարելլան ստացել է Best Goal մրցանակը՝ Ատալանտայի դեմ իր գեղեցիկ հարվածի համար։
Ակումբի խորհրդանիշ Խավիեր Զանետտին էլ պարգևատրվել է Lifetime Gentleman մրցանակով՝ «Ինտերին» իր 30-ամյա նվիրումի համար։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…