Լրահոս 24/7

Բիշքեկից մինչև Մայենդորֆ՝ ոչ մի փաստաթուղթ չի խոսում ԼՂ անկախության մասին. Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր պաշտոնական քանի՞ փաստաթուղթ է հայտնի, որ ստորագրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը կամ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը: Եթե հիշողությունս չի դավաճանում, դրանք են՝ Ժելեզնովոդսկի կոմյունիկե, Բիշքեկի արձանագրություն, Մայենդորֆյան հռչակագիր, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, օգոստոսի 8-ի «խաղաղության պայմանագիր» եւ Թրամփ-Փաշինյան-Ալիեւ քաղաքական հռչակագիր:

Վերջին երեքը թողնենք մի կողմ, դրանք ստորագրվել են քառասունչորսօրյա պատերազմում պարտությունից հետո եւ, բնականաբար, չեն կարող ԼՂ անկախության կամ ինքնորոշման մասին դրույթ ունենալ: Հիմա, ցույց տվեք Ժելեզնովոդսկի կոմյունիկեի, Բիշքեկի արձանագրության եւ Մայենդորֆյան հռչակագրի մի նախադասություն, կես տող, ձեւակերպում, դիվանագիոտերն «գաղտնագրված» ակնարկ, որ արձանագրած լինի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կամ կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս ԼՂ անկախության ճանաչման կամ ինքնորոշման իրավունքի իրացման ձեւով:


Հ.Գ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած «մադրիդյան սկզբուքները» եւ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունը չվկայակոչեք, դրանց տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը չկա, Բաքուն այդ «սկզբունքները եւ տարրերը» երբեք պաշտոնապես չի ճանաչել, չի ընդունել ղարաբաղյան կարգավորման իրավական հիմք:

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

8 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

13 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

18 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

25 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago